Երեկ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
Այսօր ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել՝ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ: Տեսանյութը ուշադիր դիտելու դեպքում տեսնում ենք Նաիրա Զոհրաբյանի նամակը Գագիկ Ծառուկյանին.
«Ես՝ Նաիրա Զոհրաբյանս, որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամներից մեկը, ով իր ողջ քաղաքական ուղին անցել է Գագիկ Ծառուկյանի հետ, Ծառուկյանին խոստանում և վստահեցնում եմ, որ երբևէ չեմ անելու հայտարարություններ, որոնք նախապես չեն քննարկվել և համապատասխանեցվել Ծառուկյանի հետ: Ես երաշխավորում և երդվում եմ իմ միակ ամենամեծ սրբությամբ՝ իմ աղջկանով, որ այլևս էմոցիոնալ, առճակատման տանող և լարվածություն առաջացնող հայտարարություններ չեմ անելու: Սա իմ պատվի հարցն է, որը ես՝ որպես քաղաքական գործիչ, կին և մայր խոստանում եմ Գագիկ Ծառուկյանին»: