...

Նախկին ռեժիմի նոր զինատեսակը

Նախկին ռեժիմի նոր զինատեսակը

Արցախը հանձնելու, Սորոսի ծրագիրն իրականացնելու, ԼԳՏԲ համայնքին աջակցելու և այլ անհեթեթ մեղադրանքներից զատ նախկին ռեժիմը ստացել և կիրառում է նոր զինատեսակ՝ ատելության մթնոլորտի միֆի տիրաժավորումը:

Եթե հետևես Քոչարյանի աջակիցների ու հանրապետականների ֆեյսբուքյան էջերին, քեզ մի պահ կթվա, թե հայտնվել ես 1917 թվականի Պետրոգրադ քաղաքում, որտեղ հարբած նավաստիները հարձակվում և բռնաբարում են արիստոկրատ կանանց: Կստեղծվի տպավորություն, որ կա ՎՉԿ և հակահեղափոխականներին գնդակահարում են պատերի տակ: Կստեղծվի տպավորություն, որ խելագարված ամբոխները մտնում են հարուստների տները և տիրանում նրանց գույքին:

Հայտնի ուժերը փորձում են ստեղծել միֆ, թե երկրում կա անհանդուրժողականության անտանելի մթնոլորտ: Մինչդեռ իրականությունը լրիվ այլ է: Հասարակությունը որևէ հակաօրինական գործողության չի դիմում և համբերատար սպասում է, թե երբ է հաղթելու օրենքը, և բոլոր հանցագործները հայտնվեն բանտում:

Ատելության մթնոլորտի մասին խոսում են ուժեր, որոնք առաջինն են դիմել այդ քայլին: 2008 թվականին Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը կազմակերպեցին մի խումբ շիզոլինիների պիկետ Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց: Նրանք վայրահաչում էին ամենաստոր հայհոյանքները՝ մի պահ չմտահոգվելով, որ տանը կան կանայք և երեխաներ: Այդ նույն Շիզոլինին՝ Արտյոմ Խաչատուրյանը, այսօր էլ իր shame.am կայքով ատելություն և բռնություն է քարոզում:

Ատելության մթնոլորտի մասին են խոսում մարդիկ, ովքեր 2015 թվականին, իրենց քաղաքական շահերից ելնելով, հրապարակավ ստորացրեցին Ծառուկյանին՝ նրան վիրավորելով վերջին խոսքերով: Եվ մի անգամ չմտահոգվեցին, որ նա երեխաներ ունի:

Այսօր արդեն ատելության մթնոլորտից խոսում են բարգավաճականները: Մոռանալով, որ հրապարակավ ստորացրեցին Աշոտյանին՝ նրան ուղարկելով հեռուները: Եվ մի պահ չմտածեցին, որ այդ տեսանյութերը նայում են նաև Աշոտյանի որդիները:

Իհարկե, այդ ուժերն արժեն միմյանց, նրանց միակ շարժառիթը՝ լինել քաղաքականության մեջ, դա փողն է և անպատժելիության ապահովումը, բայց զավեշտալի է նրանցից ատելության քարոզի մասին բարոյախրատական ճառեր լսելը:

Իրենց առաջ քաշած միֆը հաստատելու համար առաջիկայում այդ ուժերը դիմելու են սադրանքների: Հասարակությունը պետք է չափազանց զգուշավոր լինի և չտրվի սադրանքների: Պետք է հիշել՝ այդ ուժերի կենսաբանությունն այդպիսին է, նրանք ամենից շատ վախենում են օրենքից:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1689 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ