...

Նիկոլ Փաշինյանի գաղտնի զեկույցը կառավարության նիստում

Նիկոլ Փաշինյանի գաղտնի զեկույցը կառավարության նիստում

Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել մի հատված կառավարության փակ նիստի սղագրությունից, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի, ներկայացրել է նաև բրյուսելյան հանդիպման արդյունքները։ Եվ այսպես․

Նիկոլ Փաշինյան - Նստեք, նստեք։ Արարատ, դու էլ նստի։ Էս տնաշենը Բրյուսելից մի էրկու ժամով գնաց Ամստերդամ, դրանից հետո տեղը հանգիստ չի նստում․․․ 

Արարատ Միրզոյան - Պարոն վարչապետ․․․ հի-հի․․․ Դուք ավելի լավ է բանակցությունների արդյունքները ներկայացնեք․․․ հի-հի․․․

Ն․Փ․ - Դե ի՞նչ ներկայացնեմ, ամեն ինչ շատ լավ էր։ Ձուկը մի քիչ անալի էր, սթեյքը լավ էփած չէր, զակուսկեղենը ընտիր էր, գինին լավն էր, բայց ուշ-ուշ էին լցնում․․․

Սուրեն Պապիկյան - Իսկ կոնկրետ ի՞նչ պայմանավորվածություններ եք ձեռք բերել սահմանագծման հարցով։ Նախօրոք ասեք՝ իմանանք քանի կիլոմետր շրջանցիկ ճանապարհ ենք սարքելու։

Ն․Փ․ - Հա, ուշադիր չեմ եղել, բայց ոնց որ թե էդ հարցով ինչ-որ բան պայմանավորվել ենք։ Մեր բարեկիրթ հարևանն ասեց՝ որպեսզի լարվածություն չլինի, թող մենք գանք սահմանը գծենք, մի երկու օր հետո էլ դուք եկեք տակը ինչ մնաց՝ փաստաթղթերով ընդունեք։ Դե մենք էլ հո ամայի-անբնակ սարերի համար չե՞նք վիճելու։ Համաձայնվեցինք։ Բայց դրոններով վերահսկելու ենք։ Լսել եմ՝ բանակը համալրվել է հայկական դրոններով․․․

Ս․Պ․ - Այո, այո, պարոն վարչապետ։ Հիշո՞ւմ եք, որ հարսանիքիս ժամանակ վերևից նկարում էին․․․

Ն․Փ․ - Չհասկացա, Սուրո, հարսանիքդ ռազմական դրոններով էի՞ն նկարում։

Ս․Պ․ - Ոչ, ոչ, պարոն վարչապետ, հակառակը, հարսանիքս նկարող դրոններն ենք օգտագործելու ռազմական նպատակներով։

Ն․Փ․ - Հա, էդ ուրիշ բան։ Ուրի՞շ ինչ կա-չկա։

Արարատ Միրզոյան - Հի-հի․․․

Ն․Փ․ - Արո, դու սո՛ւս մնա։ Նստի՛։ Թող ԱԱԾ տնօրենը զեկուցի։ Աբազը ո՞ւր ա։

Արմեն Աբազյան - Ապրիլի 6-ին ընդդիմությունը հանրահավաք էր արել․․․

Ն․Փ․ - Հա, գիտեմ, ես ու Ալիևը օնլայն հետևում էինք։ Ալիևը նույնիսկ իր գոհունակությունը հայտնեց և դա գնահատեց որպես դրական ազդակ։ Այ, ասեց, լավ է, որ Ղարաբաղի դրոշը Շուշիի բերդի վրա բարձրացնողին համարում եք դավաճան, իսկ էդ նույն դրոշը Երևանում բարձրացնելը՝ հերոսություն, մաշալլա՛, մաշալլա՛։ Ափսոս՝ էն Միշելը էդ «մաշալլան» լսեց, կարծեց, թե Ալիևն իրեն է կանչում, մոտեցավ, ու մեր կառուցողական երկխոսությունը կիսատ մնաց․․․

Ցավոք՝ սղագրությունն այստեղ ընդհատվում է։

ՎԱՐԿԱՆԻՇ

   8217 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ