...

Նստիր՝ երկուս

Նստիր՝ երկուս

«Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շատ ավելի կարևոր է, թե ով և ում հրամանով է նիկոլին տվել պետական գաղտնիք համարվող ականապատման քարտեզը:

Քարտեզը նիկոլին տվողը պետք է գիտակցի, որ թույլ է տվել ՀՀ քր. օր. 299 (պետական դավաճանություն) հոդվածով նախատեսված արարք. (օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը), ինչի համար շատ շուտով կենթարկվի քրեական պատասխանատվության:

Հ.Գ. Իսկ գերիներին պետք է վերադարձնեին դեռ անցած տարվա նոյեմբերին՝ եթե Հայաստանը ղեկավարեին ՀԱՅեՐԸ:

ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ»։

«ՉԻ». Դե լավ հա, այսպիսի տողեր գրելուց հետո ի՞նչ մի թիթիզություն է գրել՝ բարի վերադարձ: Այսպես մտածող մարդը չի կարող ուրախանալ գերիների վերադարձով:

Բայց ուրիշ բան է մտահոգում: Սույն գործիչը, որն իբր ամբողջ կյանքում զբաղվել է մանկավարժական գործունեությամբ և արդյունքում դիզել մոտ մեկ միլիոն դոլար (դա պաշտոնապես), հիմա գնալու է խորհրդարան ու օրենքներ է գրելու:

Եթե գերագույն գլխավոր հրամանատարին չտան քարտեզները, բա ո՞ւմ տան: Կարո՞ղ է բերեն, տան հոր փեշի տակ մեծացած մի ինչ-որ սուբյեկտի: Գոնե հասկանո՞ւմ է, որ հրաման չկատարելը կարող է քրեական պատասխանատվություն առաջացնել: Թեպետ որտեղի՞ց իմանա. չի ծառայել:

Հասկանալի է, որ քարոզարշավ է, հասկանալի է, որ փորձել է հոգեբանական գրոհ կազմակերպել, բայց չի կարելի սեփական անկոմպենտենտությունը տիրաժավորել: Թեպետ, ինչպես երևում է՝ «Հայաստան» դաշինքում դա խրախուսվում է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   689 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ