...

Ո՞նց չեք լսել Սամվել Բաբայանին

Ո՞նց չեք լսել Սամվել Բաբայանին

«Ես ձեզ այն ժամանակ էի ասում՝ բանակ պահեք, որ թշնամին մեզ հետ ուժի լեզվով չխոսի»,- հայտարարել է Սամվել Բաբայանը՝ ի պատասխան դիտարկման, թե ի՞նչ սահմանազատման ու սահմանագծման մասին կարող է խոսք լինել, երբ հակառակորդը շարունակում է մեզ հետ ուժի լեզվով խոսել։

Տեսնես Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին նույն խորհուրդը նույն տոնայնությամբ տվե՞լ է, թե՞ լեզուն բացվում է միայն այն դեպքերում, երբ լրագրողներին է տեսնում։ Բա ինչո՞ւ չէր ընդդիմանում, երբ բանակի ռեֆորմն էր իրականացվում՝ զենքի գումարով ելակ էին առում, փամփուշտի գումարով՝ մայկա-տռուսիկ, քննարկում էին, թե ճաշարանում շվեդական սեղան դրվի՞, թե՞ դեսերտի համար բացի ելակից մի ուրիշ բան էլ ներառվի զինվորի մենյուում։ Բա թող հայտարարեր՝ Փաշինյան Նիկոլ, վեյթինգ-մեյթինգդ վերջացրու, պետությունից թալանված գումարները վերադարձրու բյուջե և դրանով զենք առ։ Ուժեղ տղա էր, բանակից հասկացող՝ բա թող նորեկներին խորհուրդ տար, որ երրորդ կարգի անգրագետներին չբերեին լցնեին ՊՆ ու սկսեին քիչ թե շատ կայացած, գործող համակարգի ողնաշարը ջարդել։ Թե չէ հիմա կանգնել Վանգա է ձևանում՝ իբր կանխատեսել է պարտությունն ու այս վիճակը։ Իբր ինքը սուրբ է, մաքուր է, վերջին ջանքով ու կոպեկով լծվել է բանակ պահելու գործին, բայց վճռական մենակն է եղել այդ գործում։ Հիմա՝ էլ ասելիք չունի։ Կարծիք են հարցնում՝ ջուր է ծեծում իրեն բնորոշ մեծամտությամբ, հայտնի ճշմարտություններն այնպես է ներկայացնում, որ մի պահ մոռանում ես, թե ով է եղել Սամվել Բաբայանը վերջին 15 տարիներին։ Սերժ Սարգսյանին հարցրեք՝ կասի։

Գոհար Վեզիրյան   

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1979 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ