...

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Արթուր Ղազինյանի հետ

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Արթուր Ղազինյանի հետ

Բարի երեկո, եթերում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղն է: Այսօր մեր խաղին մասնակցում է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը, բարև ձեզ:

- Բարև:

-  Եթե պատրաստ եք, սկսենք խաղը: Հիշեցնեմ, որ 5 հարցի ճիշտ պատասխանելու դեպքում կշահեք առնվազն 5000 դրամ, 10 հարցի դեպքում՝ 100000, իսկ գլխավոր մրցանակը 1 միլիոն դրամն է: Պատրա՞ստ եք:

- Այո:

- Եվ այսպես, սկսում ենք «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը Արթուր Ղազինյանի հետ: Հարց 1-ին. ինչպե՞ս էր կոչվում միջին դարերում եկեղեցուն վճարվող հարկատեսակը. ա) փայ, բ) ԱԱՀ, գ) տասանորդ, դ) պարտք:

-    Դատապարտելի է իշխող խմբակցության վարքագիծը, որն արդեն տասը անգամ մերժել է ինձ նշանակել ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Մարդ է՞լ էդքան պնդաճակատ լինի...

- Ձեր կյանքի երազանքն այս խաղի հետ կապ չունի, դուք հարցին պատասխանեք:

- Դե, ոնց գցում, բռնում եմ, տասանորդն է: 

- Ինչո՞ւ:

- Երևի ինը անգամ եկեղեցուն փորձել են հարկ վճարել, չի ընդունել, տասներորդի վրա բարիշել են:

-    Հըմ, ճիշտ է, 100 դրամը ձերն է, հաջորդ հարցը: Նշված մեքենաներից ո՞րն է ամենաթանկը. ա) «Գազել», բ) «Զապորոժեց», գ) «Յագուար», դ) ՎԱԶ-21010:

-  Հաստատ «Զապորոժեցը» չի, շեֆը դրանից ունեցել է, մի օր հարցրեցի, ասաց՝ կոմբինատում մի ամսվա կուսվճարների փողով է առել: «Գազելը» չգիտեմ՝ ինչ է: Տենց ավտո լսած չկամ: ՎԱԶ-21010-ը.... արա´, գետինը մտնեք, 10 անգամ մերժել եք, հեչ նամուս չունե՞ք: 

- Դուք չասացիք պատասխանը:

- Դե, իմ ասածն էլ դա է... ՎԱԶ-21010-ը:

- Գուցե՞ որևէ օգնություն վերցնեք: 

- Եկեք օգտվենք 50+1 տարբերակից:

- Նման տարբերակ չունենք, միգուցե նկատի ունեք 50/50 տարբերա՞կը: 

- Հա, էլի:

- Համակարգիչը հանեց երկու տարբերակը. մնացին «Զապորոժեցն» ու «Յագուարը»: 

- Յա, յա, «Յագուարն» ա՞: Դրա ի՞նչն է թանկ, եղածը մի 90 հազար դոլար է: Չէի պատկերացնում նման բան: Ուրեմն՝ պատասխան գ. «Յագուար»

-    Ճիշտ է, 200 դրամը ձերն է, հաջորդ հարցը: Խորհրդային ո՞ր լրատվամիջոցն է առ այսօր գործում նույն անվանումով. ա) ՏԱՍՍ, բ) «5-րդ ալիք», գ) «8-րդ հրաշալիք», դ) «ՍՊԻԴ-ինֆո»:

-    Էս մեկը բարդ հարց է: Շատ ավելի բարդ, քան ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ դառնալու հարցը: Ասում եք, էլի, երկիրն էս վիճակում, երկու ոտը դրել են մի կոշիկի մեջ, չեն ընտրում: Ո՜վ մարդկային արդար...

-    Լսեք, դուք հեռուստավիկտորինայի եք մասնակցում, ոչ թե՝ թատերական բեմադրության: Խնդրում եմ, պատասխանել հարցին: 

- Իհարկե՝ «5-րդ ալիք»: 

-    Այդ ինչպե՞ս:

-  Դե, մեջների խորհրդայինը դա է: Երբ նայում եմ, միշտ սովետական ոճի ինֆոներ են սլիվ անում: Պարզ չի՞, որ դա է: 

-    Դա ձեր վերջնակա՞ն պատասխանն է:

- Ուզո՞ւմ ես տասը անգամ հարցրու, նույնն եմ պատասխանելու... հի-հի:

-  Ցավոք, դա սխալ պատասխան էր: Ճիշտ տարբերակը ՏԱՍՍ-ն էր: Դուք պարտվեցիք:

- Քեզ ա թվում: Էնքան եմ անելու, մինչև հանձնաժողովի նախագահի տեղակալ դառնամ: Դու հլը իմ կապերը չգիտես, ինչքան հզոր են, էդ պաշտոնը...

-    Լավ, լավ, հանգստացեք, մեր հաղորդումն ավարտվել է, բարին ընդ ձեզ, կտեսնվենք, երբ հանձնաժողովի նախագահի տեղակալ դառնաք, այսինքն՝ 2050 թվականին, հո-հո-հո... 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   107432 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ