...

Բարև, անորակներ

Բարև, անորակներ

«Իշխանությունն իր որակներով ակնհայտորեն զիջում է ազգի որակին, իսկ առանձին դեպքերում՝ ընդդիմությանը»։

Սա հատված էր Արծվիկ Մինասյանի հարցազրույցից՝ տրված «Հրապարակ» թերթին:

«ՉԻ». Եթե գործող իշխանությունն իր որակներով ակնհայտորեն զիջում է ազգի որակներին, պետք է միայն ենթադրել, թե ինչքան էր այդ տարբերությունը դաշնակների իշխանության տարիներին:

Օրինակ՝ Արծվիկ Մինասյանը ճիշտ կանի օրինակներ բերի, թե գործող կառավարությունից ով կարող է համեմատվել Դավիթ Լոքյանի կամ Աղվան Վարդանյանի հետ: Եթե որակական հատկանիշներ ասելով՝ դաշնակցականը նկատի ունի պաշտոնը որպես բիզնես գործունեություն ծառայեցնելու հմտությունը, իսկապես Մինասյանը ճիշտ դուրս կգա:

Կամ նույն դաշնակները աշխատել են Գալուստ Սահակյանի ղեկավարության ներքո և երբևիցե չենք լսել, որ դժգոհեն: Հիմա ի՞նչ, ընկեր Արծվիկը փորձում է համոզել, որ Գալուստ Սահակյանը որակական ավելի մեծ առավելություննե՞ր ունի Արարատ Միրզոյանի հանդեպ:

Ընդդիմադիր Մինասյանը չպետք է մոռանա, որ ինքը կոալիցիա է եղել Շմայսի, Թոխմախի, Ծառուկյանի, Ալրաղացի Լյովիկի և այս կարգի շատերի հետ: Թեպետ դեռ մեծ հարց է, թե որակական հատկանիշներով նրա՞նք են ավելի զիջում, թե՞ Մինասյանի կուսակցական բոս Հրանտ Մարգարյանը:

Եթե իշխանությունն իր որակներով ակնհայտորեն զիջում է ազգի որակին, ապա ընդդիմության պարագայում ընդհանրապես չարժե համեմատականներ անցկացնել: Խայտառակ կլինեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2045 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ