...

Ու սա իրավապաշտպան է համարվում

Ու սա իրավապաշտպան է համարվում

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայ ազգի թշնամի-մինյոնների մեքենաներին հավկիթներով հարվածելը խաղաղ անհնազանդության՝ լիարժեքորեն իրավաչափ դրսևորում է:

Բոլոր Շուշի հանձնողները Հայաստանում երբեք օր ու արև չեն ունենալու ու լավ կանեն հիմիկվանից մտածեն իրենց սիրելի ադրբեջանի քաղաքացիություն ձեռք բերելու մասին։

Օրինակ, Սիսակ Ջաբրաիլովը, կարծում եմ, կարող է լուրջ ներդրում ունենալ ադրբեջանում «քաղհասարակության» ամրապնդման գործում»:

«ՉԻ». Ու այս մարդը ոչ միայն Արցախի մարդու իրավունքների պաշտպանն է եղել, այլ նաև ՀՀ արդարադատության փոխնախարարը: Դրա համար էլ հարյուրավոր քաղբանտարկյալներ ենք ունեցել: Դրա համար էլ Եվրոդատարանը անընդհատ Հայաստանի դեմ վճիռներ է կայացնում՝ ՀՀ քաղաքացիների դեմ ապօրինի քրեական և դատական հետապնդումներ իրականացնելու համար: 

Որովհետև եթե մարդը համարում է, որ ձվերով մեքենաներին հարվածելը նորմալ և խաղաղ անհնազանդության ձև է, ապա պարզ չէ՞, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք մարդկանց ապօրինի ձերբակալելը, ազատազրկելը, խոշտանգելը, սեփականությունից զրկելը պետք է քիթ սրբելու պես բան լիներ: 

Մարդ ասում է, բռնի, հատ-հատ նորից հիշեցնի, թե ինչպես էին Քոչարյանի ու Սարգսյանի օրոք ընդամենը խաղաղ ակցիաների համար մարդկանց հարյուրներով բաժին տանում, ծեծում: Այն ժամանակ որևէ մեկի մտքով անգամ չէր անցնի պատգամավորների մեքենաներին ձվերով հարվածել, որովհետև դրա համար այնպիսի հոդվածներ կդնեին, որ բանտից դուրս եկողը չէին: Հատուկ Ռուբեն Մելիքյանի համար ասենք, որ 2004 թվականին Կարեն Հարությունյանին 10 տարվա ազատազրկման էին ենթարկել՝ «Ջերմուկի» պլաստիկե դատարկ շշով ոստիկանին հարվածելու փորձի համար: «Ջերմուկի» պլաստիկե դատարկ շշով: 

Սա դեռ մի կողմ. բա սրանց բառապաշա՞րը: Մեր մտքով անգամ չի անցել Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք պատգամավորին անվանեինք Էրմենի Աշոտյան կամ Էդուարդ Շարմազօղլու: Դրա համար դաստիարակության և բարոյականության որոշակի սահմաններ կանցնեինք:

Թե բա՝ իրավապաշտպան: Սա է, էլի, իրավապաշտպանը: 

Հ.Գ. Չմեռնենք, տեսնենք՝ Ռուբեն Մելիքյանը ոնց է իշխանության գալիս ու հետո ոնց է ժողովուրդն իրեն ձվերով հարվածում: Կամ իր մեքենային: Ու ինքը ձվահարված վիճակում հայտարարում է, որ նորմալ է, խաղաղ է, պրոբլեմ չկա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1112 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ