Ռոբերտ Քոչարյանը հիմա էլ դատի է տվել ՀՀ Քրեակատարողական ծառայությանը: Իբր ինքը գտնվում է խոցելի խմբում և իրեն չէր կարելի պահել քրեակատարողական հիմնարկում:
Ամենայն հավանականությամբ, քանի որ հիմա իր գործով դատավարություն չկա, նա չի ցանկանում հենց այնպես փոխանցել փաստաբանների ամսական աշխատավարձը և ստիպում է պարապ նստելու փոխարեն հայցադիմումներ գրել:
Առաջիկայում Քոչարյանը դատի է տալու:
1. Մարկ Ցուկերբերգին, քանի որ նրա սոցիալական ցանցում մշտապես ծաղրում են Քոչարյանի անցած և ներկա գործունեությունը;
2. Աֆրիկյան առյուծներին՝ ի պաշտպանություն իրեն որևէ հայտարարություն չտարածելու համար:
3. ՀՀ պարետին՝ իր համար զբոսանքի հստակ ժամ չսահմանելու համար:
4. Կորոնավիրուսին՝ նաև իրեն սպառնալու համար:
5. Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչությանը՝ իր 65- ամյակը լրանալու պատճառով:
6. Սոցիալական ապահովության նախարարությանը՝ իրեն սոցիալապես չաջակցելու համար:
7. Կրթության նախարարությանը՝ իր հետ հեռավար հայերեն չպարապելու համար:
8. Մայր Աթոռին՝ Հայր Մերը հեռավար չուսուցանելու համար:
9. Ալբանիայի Հանրապետությանը՝ իր քաղաքացիներին հայրենիք չտեղափոխելու համար:
10. ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ «7 օր», «Երևան Թուդեյ» և «5-րդ ալիք» չնայելու համար: