...

Ուրիշ է՞լ որտեղ «ադրբեջանցիներն ավտոներով չեն ֆռֆռում»

Ուրիշ է՞լ որտեղ «ադրբեջանցիներն ավտոներով չեն ֆռֆռում»

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը հայտարարել է, թե ադրբեջանցիները չեն կարող առևանգել իրեն։ «Ադրբեջանցիներն ավտոներով չեն ֆռֆռում Վարդենիսի կենտրոնում, որ ինձ առևանգեն։ Մենք անկախ պետություն ենք, ադրբեջանցին չի կարա անցնի մեր սահմանը, անցավ՝ կխփենք կսատկացնենք»,- ասել է նա։

Լավ է, իհարկե, որ Վարդենիսի կենտրոնում ապահով է։ Իսկ ծայրամասեր գնալ իշխանական պատգամավոր-գեներալին որևէ մեկը չի ստիպում։ Գնում է, որ ի՞նչ անի, դրա համար զինվորներ ու կրտսեր սպաներ կան։ Ինչ վերաբերում է սահմանն անցած ադրբեջանցիներին «խփել-սատկացնելուն», ապա․․․ 

Չէ, խնդիրն այն չէ, որ նրանք արդեն երկուսուկես տարի է ներխուժել են ՀՀ տարածք, այդ թվում՝ նաև նույն Վարդենիսի ուղղությամբ։ Խնդիրն այն է, որ Գագիկ Մելքոնյանը պիտի զգույշ արտահայտվի։ Մեկ էլ տեսար՝ գլխավոր դատախազուհին (հասկանալի է՝ առանց Նիկոլի գիտության) քրեական գործ հարուցեց «ազգային թշնամանք քարոզելու» և «բռնության կոչերի» հոդվածներով, որոնք «անզգուշորեն կարող են հանգեցնել մեկից ավելի անձանց մահվան»։ Ու ազգը կզրկվի հերթական «դուխով» գեներալ-լեյտենանտից։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   518 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ