ՀՀ նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որ նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու պատճառով մեկուսացման մեջ գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդ ընթացք ունի, առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ:
«Վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան՝ իր պարտականությունների կատարմանը»:
«ՉԻ». Թեպետ մենք դավադրությունների տարատեսակ տեսությունների սիրահար չենք, բայց չենք սխալվի, եթե ասենք, որ միայն մենք չենք, որ Արմեն Սարգսյանի այս մեկուսացման մեջ կասկածելի տողատակեր ենք տեսնում:
Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանն է հայտարարում ինքնամեկուսացման մասին, հետո՝ Արմեն Սարգսյանը: Հետաքրքիր զուգադիպություն է: Տպավորություն է, որ Արմեն Սարգսյանը Լոնդոնում բուժվելու է այնքան ժամանակ, մինչև պարզ լինի, թե Հայաստանում ինչ է լինելու: Շառից, փորձանքից հեռու: Այդ առումով Արմեն Սարգսյանը շատ ավելի շահեկան դիրքերում է, քան Նիկոլ Փաշինյանը: Վերջինս ինքնամեկուսացման համար չի կարող ընտրել Լոնդոնը, Փարիզը կամ Ռիո դե Ժանեյրոն: Շատ-շատ՝ կառավարական դաչաներ:
Բացառված չէ, որ Փաշինյանին իսկապես ինչ-որ ամոթալի փաստաթուղթ են դայաղ տվել, ու նա ամեն ինչ անում է Մոսկվա չգնալու համար: Բայց դրա համար կորոնավիրուսը թույլ պատրվակ է: Մի քիչ ավելի ծանրակշիռ հիվանդություն է պետք: Այնպիսին, որ տարիներով է բուժվում կամ քրոնիկ է դառնում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 1, 2021
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: