...

Պատասխանատվության փոխարեն սահմանադրություն գրելու պատասխանատվություն

Պատասխանատվության փոխարեն սահմանադրություն գրելու պատասխանատվություն

«Հայտ եմ ներկայացրել որպես իրավաբան-գիտնական սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկվելու համար: Համոզված եմ, որ հանձնաժողովին անդամակցելու հայտ ներկայացրած իրավաբան գիտնականները պրոֆեսիոնալներ են, սակայն, կարծում եմ, հատկապես այս հանձնաժողովի գործունեության համար առաջնային պետք է լինի սահմանադրական բարեփոխումների գործընթացում ունեցած փորձառությունը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«ՉԻ». Մեր մեջ ասած, շատ է լավ է արել Հովհաննիսյանը: Իշխանությանը հասնում է: Նախկին իշխանության արդարադատության նախարարը ներկայումս պետք է պատիժ կրեր և ոչ թե հավակներ նոր սահմանադրություն գրելու: Երբ քաղաքական գնահատական չի տրվում Հովհաննիսյանի գրած նախորդ սահմանադրությանը, լրիվ օրինաչափ է, որ նա հավակնի ևս մեկ անգամ երկնելու նոր թյուրիմացություն: 

Երբ իրավական գնահատական չի տրվում Հաց բերողի հետ տեղի ունեցածին, լրիվ օբյեկտիվ են Հովհաննիսյանի ցանկությունները նոր ծառայություններ մատուցել Սերժ Սարգսյանին:

2018 թվականի հոկտեմբերի 2-ի դավադրության գլխավոր գաղափարախոսը և կազմակերպիչը պետք է վաղուց դուրս նետված լիներ հասարակական-քաղաքական բեմահարթակից: Մի ամբողջ ժողովրդի դեմ դավադրություն կազմակերպածը իրավունք չպետք է ունենար նման հավակնությունների:

Սա նույն է, ինչ երրորդ ռեյխի արդարադատության նախարարը փորձեր մասնակցել նոր Գերմանիայի սահմանադրության ստեղծման աշխատանքներին: Բայց քանի որ մեր մոտ ամեն ինչ կրում է կոսմետիկ բնույթ, լրիվ բնական է, որ Հովհաննիսյանը կրկին ցանկանում է փորձել իր ուժերը:

Եվ ամենևին չենք զարմանա, եթե սիրո և հանդուրժողականության մթնոլորտում Արփինե Հովհաննիսյանը ևս մեկ փորձ անի գրելու սահմանադրություն, որը նախորդի պես ցնցումներ և անորոշություններ կբերի Հայաստանի գլխին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2560 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ