...

Քեռու գանձը կատաղել է

Քեռու գանձը կատաղել է

Երևանի դեմքը ապականած Նապոլեոն Սարգսյանի զարմիկ Ռուբեն Մելիքյանը դուրս է եկել միջազգային հարթակ: Թուրքական մեջլիսի անդամ, հայազգի պատգամավոր Կարո Փայլանը գրառում է արել և դատապարտել Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը: Ի պատասխան դրա՝ Մելիքյանը գրել է հետևյալ տողերը. «Չափերդ ճանաչի ու չփորձես պաշտպանել Արցախը հանձնած դավաճաններին: Այ Էրդողանի մանկլավիկ: Սա էր մեզ պակաս»:

«ՉԻ». Կարծում ենք, որ արտադրողը պետք է հետևություններ անի և հետ կանչի վերջին շրջանի արտադրության այս իրավապաշտպաններին: Նրանց ծրագրային սնուցման բլոկում ինչ-որ մի բան խափանված է:

Մելիքյանը և իր նման ևս մի քանի նորահայտ իրավապաշտպաններ ավելի շատ ագրեսիա, ատելություն և բռնության կոչեր են հնչեցնում, քան պաշտպանում որևէ մեկի իրավունքները:

Ինչ վերաբերում է Փայլանին Էրդողանի մանկլավիկ անվանելուն: Գոնե Սորոս-մորոս ասեր, բայց ոչ՝ Էրդողանի մանկլավիկ: Փայլանը արդեն մի քանի տասնյակ անգամ ծեծի է ենթարկվել Էրդողանի կուսակիցների, իմացիր՝ մանկլավիկների կողմից: Այդ ինչ մանկլավիկություն է, որ ծեծում են: Եթե վաղը Քոչարյանի կամ Սարգսյանի մանկլավիկները ծեծեն Մելիքյանին, օրինակ՝ մենք չենք համարձակվի նրան այլևս անվանել նրանց մանկլավիկը: Քանի չեն ծեծել, տարբերակ է:

Փայլանը այն խիզախ պատգամավորներից է, որը Մեջլիսի նիստում բացահայտ խոսեց հայոց ցեղասպանության մասին: Եթե Մելիքյանը Սարգսյանի կամ Քոչարյանի իշխանության տարիներին ցուցաբերեր նրա խիզախության 0.1 տոկոսը, ապա նույնպես մանկլավիկ չէինք անվանի: Բայց չի ցուցաբերել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1030 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ