...

Քոչարյանի ֆանատը դեմ է Հայաստանի անկախությանը

Քոչարյանի ֆանատը դեմ է Հայաստանի անկախությանը

Վերջին օրերին իբր ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ստորագրահավաք է նախաձեռնվել, որը տարածվել է Հայաստանի բոլոր մարզերում ու Արցախում, և շշմեցուցիչ արդյունքներ է տվել. ոնց որ թե դեռ 100 հոգու շեմը չեն անցել: Էն Վազգեն Մանուկյանը արդեն երեք անգամ ստորագրեց, բայց օգուտ չի տալիս:

Մենք արդեն ներկայացրել ենք, թե ովքեր են իրենց աջակցությունը հայտնել Ռոբերտ Քոչարյանին, հիշեցրել, որ դրանց մի մասը նույն Ռ. Քոչարյանին համարում էր զավթիչ, հանցագործ, ոճրագործ, կուրծք էր ծեծում, որ Քոչարյանին Հաագա տանեն, դատեն՝ որպես միջազգային հանցագործի: Մի խոսքով, Քոչարյանի աջակիցների ցածր քաղաքական ու բարոյական որակներն ենք ներկայացրել:

Առանձին պետք է հիշատակել Քոչարյանի «ֆանատներից» մեկին՝ «Բլոգնյուսի» խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանին: Շատ ունիկալ կուռքեր ունի այս անձնավորությունը. մեկը Քոչարյանն է, մյուսը՝ Ստալինը: Ստալինի անունը կողքը տաս, տեղում հալվում, թափվում է: Իհարկե, Ստալինի ու Քոչարյանի միջև նմանություններ կան, երկուսն էլ արյուն թափելու, քաղաքական հակառակորդների հետ հաշվերհարդարներ տեսնելու մեծ վարպետներ են, բայց հետաքրքիրն այն է, որ Կ. Տեր-Նակալյանի հոր պապին էլ էն ստալինյան ռեպրեսիաների ժամանակ գնդակահարել, 14-ամյա պապին էլ՝ աքսորել:

Բայց Ստալինին երկրպագել-չերկրպագելը իր խնդիրն է: Պարզապես առավոտից երեկո ռազմահայրենասիրական ճոռոմ կոչեր անող այս անձնավորությունը նաև դեմ է Հայաստանի անկախությանը և երազում է ԽՍՀՄ-ի վերադարձը: Բա նման մարդուց ի՞նչ կարելի է սպասել. իհարկե, ամեն ինչ, բացի՝ Հայաստանի պետականության ամրապնդմանը օժանդակելուց: Դրա համար էլ «Քոչարյան հերոս» է վանկարկում: Որևէ իրեն հարգող, իրապես հայրենիք սիրող ղեկավար, թեկուզ՝ նախկին, նույնիսկ թնդանոթի կրակոցի հեռավորության վրա մոտ չէր թողնի հայրենիքը ատողներին: Իսկ Քոչարյանի շրջապատը ահա այսպիսի «սովետ» երազողներ են հիմնականում: Պանիմաեշ, լի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5623 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ