...

Քոչարյանի մարտավարությունը փաստաբանների՞ց հրաժարվելն է

Քոչարյանի մարտավարությունը փաստաբանների՞ց հրաժարվելն է

«Մենք պետք է մտածենք՝ ընդհանրապես մտնե՞նք այս դահլիճ, թե՝ չէ»․ Քոչարյանի պաշտպանը՝ դատավորին:

«ՉԻ». Արտահայտության հեղինակը Հայկ Ալումյանն է: Քոչարյանն ամեն ինչ անում է, որ բուն դատավարությունը չսկսվի. խափանման միջոցի փոփոխության միջնորդություն, գրավով ազատության միջնորդություն, դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն, դատախազին բացարկ հայտնելու միջնորդություն: Եվ հիմա էլ փաստաբանական թիմը հայտնում է, որ կարող է հրաժարվել դատարանի դահլիճ մտնելուց: Այսինքն, ըստ էության, հրաժարվեն պաշտպանել Քոչարյանին: Իսկ ամբաստանյալը չի կարող մնալ առանց պաշտպանության:

Դա իր հերթին կբերի նոր փաստաբանների ներգրավման անհրաժեշտություն: Մեղադրանքը կազմված է 80 հատորից: Եթե նոր փաստաբանները օրական մեկ հատորի ծանոթանան, անհրաժեշտ կլինի գոնե 80 օրով հետաձգել դատավարությունը:

Ահա այսպիսի մարտավարություն է ընտրել Քոչարյանը, մինչդեռ հենց ինքը պետք է շահագրգռված լիներ արագ դատավարության, քանզի պնդում է, որ գործը ջուր է: Բայց, ամենայն հավանականությամբ, յոգայով զբաղվելու ընդմիջումներին, այնուամենայնիվ աչքի պոչով ծանոթացել է գործի նյութերին և հասկացել, որ մեղադրանքը առավել քան հիմնավոր է:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2235 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ