...

Քոչարյանը գոհ պետք է լինի նաև Նիկոլ Փաշինյանից

Քոչարյանը գոհ պետք է լինի նաև Նիկոլ Փաշինյանից

«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը ստացած վնասվածքի պատճառով չէր կարողացել ֆիզիկապես ներկա գտնվել հանրահավաքին, թիմակիցների հետ հեռախոսազրույցների ժամանակ իր գոհունակությունն է հայտնել թե՛ հանրահավաքի կազմակերպչական աշխատանքների, թե՛ ելույթների ու, ընդհանրապես, բովանդակային առումով, թե՛ նաև մասնակիցների բավական պատկառելի թվաքանակի տեսանկյունից:

Բայց շատ անշնորհակալ մարդ դուրս եկավ Ռոբերտ Քոչարյանը։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ գոհունակություն չի հայտնել Նիկոլ Փաշինյանից և նրա ուժային կառույցների ղեկավարներից։ Մարդիկ գեթ մեկ ոստիկան չէին գործուղել Ազատության հրապարակ։ Ֆրանսիայի հրապարակը չորս կողմից փակվեց, բայց ոստիկանական ուժերն ու համապատասխան ստորաբաժանումները որևէ ձևով չմիջամտեցին։ Ամբիոնից իշխանության հասցեին ինչ ասես հայտարարեցին, և մինչ այս պահը որևէ մեկի նկատմամբ վիրավորանքի կամ զրպարտության հոդվածով որևէ մեղադրանք առաջադրված չէ։ Հանրահավաքի թվերն էլ պետական քարոզչամեքենան չկեղծեց, ավելին՝ հանրահավաքին նախորդող օրերին Հանրայինն ահագին «օգնեց» իրազեկման աշխատանքներին, պատկերացնո՞ւմ եք՝ անգամ ընդդիմադիր գործիչների հյուրընկալեց իր տաղավարում։ Բա սրա համար ո՞վ պիտի շնորհակալություն հայտնի։ 

Գոհար Վեզիրյան 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1142 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ