...

Քոչարյանը և Սարգսյանը Արփինեին մեղրամիս են պարտք

Քոչարյանը և Սարգսյանը Արփինեին մեղրամիս են պարտք

«Հարգելի լրագրողներ, խնդրում եմ ինձ չխնդրել մեկնաբանել մարդկային և իրավական գաճաճների (ոչնչությունների) անհեթեթությունները»։ Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Նշենք, որ խոսքը ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին է:

«ՉԻ». Փաստորեն, ըստ նախկին փոխխոսնակի, միայն գաճաճները կարող են հանդգնել Օլիմպոսից վայր նետել Գուլիվեր-Հրայր Թովմասյանին: Հանրապետականների երկու տարի առաջ տոտալ մերժման պատճառներից էր նաև նման ինքնագնահատականը և իրականությունից կտրվելը: Անցած երկու տարում նրանք չեն արել որևէ հետևություն: Իսկ դա վկայում է նրանց սահմանափակ մտավոր կարողությունների մասին:

Իրավական գաճաճության մասին Արփինե Հովհաննիսյանն ընդհանրապես իրավունք չունի խոսել: Իր, Հրայր Թովմասյանի ու Դավիթ Հարությունյանի  հեղինակած սահմանադրությունն է հնարավորություն տվել՝ գործող իշխանությանը միմիայն օրենսդրության շրջանակներում մատ անելու Սերժ Սարգսյանին ու հանրապետականներին:

Ինչևէ, Արփինե Հովհաննիսյանը նոր է ամուսնացել և մեղրամիսը վայելելու փոխարեն ստիպված է առավոտից երեկո Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի համար Հրայր Թովմասյան պաշտպանել: Մի խոսքով, Քոչարյանը և Սարգսյանը քաղաքացի Արփինե Հովհաննիսյանին մեղրամիս են պարտք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2213 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ