...

Ռուբեն Հայրապետյանը սպանել է Նեմեցին

Ռուբեն Հայրապետյանը սպանել է Նեմեցին

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում աջակցություն է հայտնել Գարեգին Բ-ին. «Մեր հայրենիքի համար այս դժվարագույն պահին Ձեր հնչեցրած խոսքը հավատացյալ ժողովրդի համար հնչեց որպես կարևորագույն հորդոր և արդարության վերականգնման կոչնակ:

Նշելով համավարակի պայմաններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և առհասարակ բանտերում պահվող մեր հայրենակիցների ազատ արձակման անհրաժեշտության մասին՝ Դուք մարդասիրական և աստվածահաճո շնորհ հանդես բերեցիք՝ հայ ժողովրդին մատնանշելով համերաշխության, բարության և մեծահոգության միակ ճանապարհը:

Թող բարեգութ Տիրոջ աջը միշտ լինի մեր ժողովրդի վրա»:

«ՉԻ». Ռուբեն Հայրապետյանի այս խոսքերը մեզ հիշեցրին «Կարգին հաղորդման» սքեթչերից մեկի հերոսին (այն կցում ենք): Տեքստը կարդում ես, զգում ես, որ հեղինակը սուրբ մարդ է, կամ հայոց լեզվի ակադեմիկոս, աստվածապաշտ, օրինապաշտ, հրեշտակ:

Այո, ակնհայտորեն, Ռուբեն Հայրապետյանը բռնել է ապաշխարանքի ճանապարհը: Նա այլևս այն մարդը չէ, որը մամուլի ասուլիսներում լրագրողներին հղիացնելու արտահայտություններ էր անում կամ ոստիկաններին սպառնում էր, որ մի օր կոշիկները մաքրելու է նրանց վրա: Որի բառապաշարում հայհոյանքը, սպառնալիքն ու վիրավորանքները բաղկացուցիչ մաս են կազմում: Նա սպանել է իր միջի Նեմեցին: Ու սա մեր էն իմացած սպանություններից չէ, սա հոգևոր սպանություն է:

Եվ մենք հպարտ ենք Գարեգին Բ.-ով, որ իր պաշտպանյալներն այսպիսի բարեգութ ու առաքինի երկնային էակներ են: Ո՞վ մնաց տակը. Նաիրի Հունանյանն էլ երևի մի երկու աջակցող խոսք գրի, շղթան փակվի: 
 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2272 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ