...

Սա էլ Քոչարյանին հանցագործ համարեց

Սա էլ Քոչարյանին հանցագործ համարեց

Ռոբերտ Քոչարյանի կալանքի խափանման միջոցը փոխելու հայտարարությանը միացածների թվում է նաև երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանը: Araratnews.am-ը այս կապակցությամբ նրան հարցրել է. «Հայտարարության մեջ գրված է՝ Ռոբերտ Քոչարյանին անձամբ շատերն են ճանաչում: Ձեզ, օրինակ, երբևէ հետաքրքրե՞լ է, թե ինչպես է Քոչարյանին հաջողվել Արցախից գալ Հայաստան, հարստանալ, միլիոններ ունենալ»:

Ի պատասխան Սամվել Գրիգորյանն ասել է. «Ներողություն, իսկ Պուտինը միլիոններ չունի՞: Թե՞ Անգելա Մերկելը չունի»:

«ՉԻ». Մեզ մի բան է հետաքրքրում. քոչարյանականները սրանց որտեղի՞ց են պեղում: Այսինքն, ինչպե՞ս են իբր թե Քոչարյանի աջակից դառնում: Երևի ինչ-որ IQ թեստ են անցկացնում, և եթե մարդու IQ-ն չի անցնում 10 տոկոսը, նոր միայն ընդունում են իրենց շարքերը: 

Որովհետև Սամվել Գրիգորյանի պատասխանը «Тупой, еще тупее» ֆիլմի ժանրից է: Քանի որ Ռոբերտ Քոչարյանի հանցագործ լինելը չի ժխտում, այլ հաստատում է: Ասում են՝ Քոչարյանը միլիոններ է կուտակել, չի ասում՝ չէ, նման բան չկա, կամ՝ հալալ քրտինքով է վաստակել, ասում է՝ Մերկելն էլ է միլիոնատեր: Մերկելով է արդարացնում Քոչարյանի հարստությունը: Այսինքն, որ Մերկելը հանցագործ է, ուրեմն՝ Քոչարյանին էլ է կարելի հանցագործ լինել:

Ափսոս, էլի, բա որ լրագրողը հարցներ, թե Քոչարյանի ձեռքերն ամբողջությամբ արյունոտ են, բազմաթիվ սպանություններ են նրա խղճին: Այս Սամվել Գրիգորյանը կպատասխաներ. «Ներողություն, իսկ Ստալինը չի սպանե՞լ: Իսկ Չաուշեսկուի ձեռքերը արյունոտ չէի՞ն»: Լուրջ ենք ասում, կարող է և պատասխաներ այդպես:    

Հ.Գ. Բայց չենք կարողանում մոռանալ «Тупой, еще тупее» ֆիլմը: Սամվել Գրիգորյանն ում անունն ուզում է տար, մենակ թե՝ ոչ Մերկելինը: Անգելա Մերկելը մի հատ փոքր բնակարան ունի, մինչև հիմա ամուսնու հետ այնտեղ է ապրում ու բացի աշխատավարձից, այլ եկամուտներ չունեն: Իր ժուժկալությունն ու համեստությունը վաղուց են անեկդոտների թեմա դարձել: Իսկ Քոչարյանի ընտանիքը միայն անշարժ գույքի տեսքով ունի 34 առանձնատուն, բնակարան, շենք և շինություն: Մեկ-մեկ քյաբաբ ուտելու արանքում գոնե արժե ընթերցանությամբ զբաղվել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2404 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ