...

Սա՞ էր ձեր թափը

Սա՞ էր ձեր թափը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է. «Նիկոլ Փաշինյանին հիշեցրեք, որ Հանրապետականը և ամբողջ ընդդիմադիր դաշտը պետության ու բանակի կողքին են, ոչ թե իր անհեթեթ խմբագրականների ու ցնդաբանական գաղափարների»:

«ՉԻ». Ուրեմն, ասենք, ինչ է եղել: «Հայկական ժամանակը» հոդված է տպագրել, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Թուրքիայի հետ կարելի է բանակցել: Սրա վրա շատերն են կատաղել: Ինչ խոսք, վիճելի տեսակետ է: 

Կատաղել է նաև Արմեն Աշոտյանը: Այն Աշոտյանը, որ էս քանի օրը զբաղված էր եղունգներ կրծելով՝ տեսնելով 2016-ի Ապրիլյան պատերազմի և ներկայիս պատերազմի տարբերությունները:

Բայց հարցը դա չէ. Արմեն Աշոտյանը ծպտուն չի հանում, երբ իրեն երգիչի տեղ դրած ինչ-որ լակոտ առաջարկում է Պուտինի ոտքերն ընկնել, երբ հայտնի լրատվականի ոմն խմբագիր ուրախացած գրում է, թե հեսա ադրբեջանցիները կգան ու այստեղ երկրի ղեկավարի կնոջը կբռնաբարեն: Այսինքն, հրապարակային դեմքերի անբարոյական կամ դավաճանական մտքերին չի արձագանքում, գուցե համաձայն է, դրա համար, իսկ ահա «Հայկական ժամանակում» տպագրված հոդվածին արձագանքում է: Այսքանը մենք գրում ենք այս մարդկանց հայրենասիրության և կեղծավորության չափանիշները հասկանալու համար:

«Չորրորդ իշխանություն», թիվ 29, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ