Լայնամասշտաբ պատերազմ է սկսվել, Ադրբեջանը հարվածներ է հասցնում Արցախի տարբեր քաղաքների ուղղությամբ, հայտարարել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:
«Կոչ եմ անում ժողովրդին հանգիստ լինել, լինել ապահով տեղերում: Տղամարդկանց կոչ եմ անում մի մարդու նման հավաքվել, չհասցնել նրան, որ տուն-տուն մտնեն հավաքեն: Ուղղակի խնդրում եմ»,- նշել է Բաբայանը: