...

Սերժն արդեն ասել է

Սերժն արդեն ասել է

«Այս ամենը կարող էր ուրիշ ձև լինել, եթե ունենայինք նախագահ, բայց մենք նախագահ չունենք: Մենք ունենք մի հարուստ տուրիստ։ Նա 5 աստղանի դղյակում է ապրում, որին սպասարկում են 100-ից ավելի մարդիկ: 170 հոգանոց աշխատակազմ ունի: Մեր բյուջեի հաշվին պտտվում է աշխարհով մեկ ու մի օգուտ չբերելով Հայաստանին: Նույնիսկ եթե այս րոպեին նա ստորագրի, դիմի ՍԴ, իմ խոսքերն ուժի մեջ են՝ մենք նախագահ չունենք»:

Հայտարարության հեղինակը Վազգեն Մանուկյանն է:

«ՉԻ». Գնալով համոզվում ենք՝ Սերժ Սարգսյանը պարզապես հանճարեղ բնորոշում է տվել այս մարդուն: Ավելի դիպուկ թերևս հնարավոր չէր:

Մեկը հարցնի՝ ազգը փրկող պարոն, այդ երբվանի՞ց ձեր կարծիքը փոխեցիք Արմեն Սարգսյանի վերաբերյալ: 2018 թվականին ջանք չէիք խնայում պաշտպանելու նրա թեկնածությունը, Հանրային խորհրդում մեծ ոգևորությամբ ընդունելություններ էիք կազմակերպում նրա պատվին, ձեր կնոջ լրատվականի միջոցով նրա փիառն էիք կազմակերպում: Այդ ժամանակ էլ էի՞ք այդ կարծիքին, թե՞ միայն հիմա լուսավորվեցիք:

Բացառված չէ, որ այս հայտարարության համար Վազգեն Մանուկյանը զրկվի շաբաթվա աշխատավարձից: Առաջիկա քաղաքական զարգացումների համատեքստում Արմեն Սարգսյանի ստորագրությունը դեռ մեկ անգամ չէ, որ պետք է գալու: Քոչարյանը և Սարգսյանը դա լավ են հասկանում: Վազգեն Մանուկյանի պարագան ուրիշ է: Օրավարձով աշխատողի տրամաբանությամբ նա կարծում է, թե որքան ռադիկալ հայտարարություններ անի և վիրավորանքներ շաղ տա, այնքան օրվա վերջում բարձր կվարձատրվի: Բայց դե Սարգսյանը ասել է՝ իդիոտ է և վերջ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1050 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ