...

Շատ նրբանկատն եք դարձել

Շատ նրբանկատն եք դարձել

Երեկ Շենգավիթի առաջին ատյանի դատարանում վերսկսվեց Մարտի 1-ի վերաբերյալ դատավարությունը: Իրավական առումով այն վաղուց արդեն հետաքրքրություն չի ներկայացնում, որովհետև Ռ. Քոչարյանի պաշտպանները վիժեցնում են գործի՝ ըստ էության քննման սկիզբը, դատախազները ի վիճակի չեն կասեցնելու այդ մարտավարությունը, իսկ դատարանը վերածվել է իրավական Մինսկի խմբի. տեսնում է, դիտարկում, բայց չի կարողանում գործընթացը բովանդակային փուլ մտցնել:

Այս դատավարությունը հետաքրքրություն է առաջացնում դատարանի մերձակայքում տեղի ունեցող շարժերի շնորհիվ: Եվ այսպես, երեկ Քոչարյանը ներկայացավ դատարան և իր աջակիցներին հորդորեց՝ խնդրում եմ ձյան տակ մի մնացեք, ես ուղղակի զգացված եմ:

Ինչպիսի վեհանձնություն, միայն իրական հերոսը կարող է մտահոգվել այլ մարդկանց՝ ձյան տակ մնալու հանգամանքով, մինչդեռ իրեն դատում են հանիրավի մեղադրանքով:

Միայն մեկ բան է հետաքրքրում: Այդ երբվանի՞ց նա դարձավ այդքան նրբանկատ: 2003 թվականին թողեց, որ Վազգեն Սարգսյանի մայրը ժամեր շարունակ մնա անձրևի տակ՝ այդպես էլ հարկ չհամարելով նրան ընդունել: Մինչդեռ Գրետա մայրիկը «աջարակից» չէր, այլ մեկը, ում ձեռքից Քոչարյանը բազում անգամ հաց էր կերել:

Հ.Գ. Չհավատաք ստահոդ լուրերին, թե ցրվելու հորդորը պրակտիկ նպատակներ է ունեցել: Որքան քիչ կանգնեն աջակիցները, այնքան քիչ կվարձատրվեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1153 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ