Ռոբերտ Քոչարյանը լուսանկարներ է հրապարակել. Մոսկվայի Կարմիր հրապարակի զինվորական շքերթից և Երևանի Հանրապետության Հրապարակում զինվորական շքերթից, ու գրել. «Համախմբված և կազմակերպված հայ ժողովրդին անհնար է հաղթել: Այս օրը դրա վառ ապացույցն է:
Շնորհավոր Մայիսի 9»:
«ՉԻ». Թե ինչ կապ ունի 1941 թվականի հունիսի 24-ին Կարմիր հրապարակում տեղի ունեցած Հաղթանակի շքերթը Հայաստանի Հանրապետության ազգային տոներից մեկի՝ մայիսի 9-ի հետ, դա մենակ Քոչարյանը կիմանա: Պարզապես Վիքիպեդիայից վերցրել է լուսանկարը (սա էլ հղումը, որ համոզվեք), կպցրել մեր շքերթին: Հա, հունիսի 24-ի խորհրդային շքերթով շնորհավորում է հայ ժողովրդի մայիսի 9-ը:
Չենք զարմանա, եթե սեպտեմբերի 21-ին էլ հայ ժողովրդի Անկախության տոնը շնորհավորի 1945 թվի մայիսին Բեռլինի կապիտուլյացիայի ակտի ստորագրման լուսանկարով, Նոր Տարին էլ 1964 թվի դեկտեմբերի 20-ին ամանորյա «Գոլուբոյ օգոնյոկի» նկարահանումների կադրերով:
Հ.Գ. «Պետությունը չի կարող լինել կազմակերպված: Կազմակերպված լինում է բանդան», Վանո Սիրադեղյան, 13.12.2002թ.: