«Այս աստիճան բռնապետական ճնշումներ երբեք չեն եղել». Ռուբեն Մելիքյան:
«ՉԻ». Հենց նմանների երկերեսանիության պատճառով է գործող իշխանությունը դիմակայում և պահպանում իշխանությունը:
Մարդ, որն իր ամբողջ գիտակցական կյանքում եղել է նախկին իշխանությունների իրավական համակարգի մասնիկը և խորությամբ տիրապետում է, թե ինչ վայրագությունների միջոցով էր պահպանվում նախկին իշխանությունը, նման հայտարարություն է անում:
Արցախի նախկին ՄԻՊ-ը ավելի լավ է պատասխանի այն հրապարակումներին, որտեղ Շուշիի բանտի նախկին կալանավորները պատմում են, թե ինչ անմարդկային ծեծուջարդի են ենթարկվել տարիներ շարունակ:
Քանի դեռ գործող իշխանությունների ապօրինությունների մասին բարձրաձայնողների ավանգարդում նման «պայքարողներ» ու իրավապաշտպաններ են, հասարակությունը միշտ էլ զուգահեռներ է անցկացնելու նախկինի ու ներկայի միջև:
Իմիջիայլոց, դատական իշխանությունը չի կարող դուրս լինել բռնապետական հակումներ ունեցող իշխանական համակարգից: Այնպես որ, Մելիքյանը ճիշտ կանի՝ հորդորի կնոջը օր առաջ դիմում գրել և իրեն դուրս դնել համակարգից: Մի տեսակ չի նայվում՝ ամուսինը պայքարում է բռնապետության դեմ, իսկ կինը դատավոր է:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին պետք չէ ծիծաղի նոպաներ պարգևել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: