«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ընդդիմությունն օր առաջ պետք է ստանձնի իշխանության պարտականությունները և ձեռնամուխ լինի պետական կարգն ամրացնող ու առողջացնող ծրագրերի, ռազմավարությունների և հայեցակարգերի մշակմանը, իսկ այդ գործընթացի հիմնաքարը հանդիսանում է նոր սահմանադրությունը»:
«ՉԻ». Այն բանից հետո, երբ Միքայել Մինասյանը ինչ-որ պադվալներից իշխանափոխության անխուսափելիության մասին խոսեց և «ֆաս» հրաման արձակեց, այսօր քոչարյանական, միշիկական քարոզչամեքենան նոր թափով է սկսել խոսել իշխանությունը վերցնելու անհրաժեշտության մասին:
Մեկը արդեն ցուցակ է կազմել, թե իշխանափոխությունից հետո ում ելքն են Հայաստանից արգելելու, մի հատ հոգեբան կոչվող Միհրդատ կա, հայտարարել է, թե միակ փրկությունը Քոչարյանն է, պետք է միավորվել, իրեն բերել:
Այդ ալիքից հետ չի մնում նաև Արթուր Ղազինյանը: Պատրաստվում է օր առաջ ստանձնել իշխանության պարտականությունները: Ձեզ մի բան ասենք. սա իշխանությունների դեմ գլոբալ հարձակման առաջին փուլն է: Հաջորդ փուլում այս ընդդիմությունը հայտարարելու է, որ չի ճանաչում իշխանության լեգիտիմությունը և ծայրահեղ քայլերի գնալու կոչ է անելու:
Թե ինչ ծայրահեղ քայլեր կլինեն, դա տեսել ենք 1996-ի սեպտեմբերին, 1998-ի փետրվարին, 1999-ի հոկտեմբերի 27-ին: Կարևորը՝ «ֆաս» հրահանգն իջեցված է: