...

Տաղանդավո՜ր, ախպեր ջաաա՜ն

Տաղանդավո՜ր, ախպեր ջաաա՜ն

Ռոբերտ Քոչարյանը նամակ է գրել մշակույթի այն գործիչներին, որոնք հանդես էին եկել իրեն կալանքից ազատ արձակելու պահանջով: «Շնորհակալ եմ ձեզ ու զգացված եմ ձեր վերաբերմուքից: Տաղանդավոր, հայտնի և հեղինակավոր մարդկանց այսպիսի խմբի ուշադրությունը և հոգածությունը պատիվ կբերի ցանկացած քաղաքական և պետական գործչի: Ձեզանից շատերին ճանաչում եմ անձամբ, մյուսների հետ ակնկալում եմ ծանոթանալ առաջին իսկ հնարավորության դեպքում»:

«ՉԻ». Սպանում է: Պարզապես սպանում է: Տաղանդավոր. սա երևի Արմինկայի մասին է խոսքը: Հայտնի՝ թերևս Գայա Արզումանյանին նկատի ունի: Հեղինակավոր. դե, այստեղ պարզ է, Նունե Եսայանի հեղինակությունը տիեզերական է, նրան ցանկացած ընդդիմադիր գործիչ և ցուցարար գիտի:

Բայց սրանց էժանության և պրիմիտիվիզմի մակարդակը... ռուսերեն լավ է հնչում՝ зашкаливает: Ինչ-որ մարդիկ ինչ-որ մարդկանց են զանգել, խոսք են քաշել, հետո տարածել, թե մշակութային աշխարհը Քոչարյանին ազատ արձակելու պահանջ է դրել: Հրապարակել էին 60 հոգու անուն, որոնցից մի 20-ը հայտարարեց, որ սուտ է, ոչ մի ստորագրահավաքի չեն մասնակցել, մի 20-ը ամոթից ծակուծուկերն են մտել, հրաժարվում են որևէ բան մեկնաբանել, էն 20-ից մի քանիսը Քոչարյանի ընտանիքի անդամներն են, ընտանիքի անդամների ընկերները, սրճարանում միասին կոֆե խմողները: Տակը մնաց Աշուղ Ոսկեհուրը, սա էլ մի այնպիսի շան լափ թափեց իր անունը այս պատմության մեջ խառնելու համար, որ Քոչարյանն ու Աղվան Վարդանյանը հուր-հավիտյանս բլոկել են բոլոր տեսակի աշուղներին:

Հետաքրքիր է, Նունե Եսայանի կոֆեի փողը որքա՞ն ժամանակ են ուրիշները փակելու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2086 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ