...

Տարին մեկ Բագրատյանն էլ կարող է ճիշտ լինել

Տարին մեկ Բագրատյանն էլ կարող է ճիշտ լինել

«Արմեն Սարգսյանին համարում եմ պատերազմի պարտության հիմնական պատասխանատուներից մեկը». Հրանտ Բագրատյան:

«ՉԻ». Տարին մեկ պատից կախված ցախավելն էլ է կրակում: Տարին մեկ Հրանտ Բագրատյանն էլ կարող է ճիշտ բաներ ասել:

Մի տեսակ մեծ դիսոնանս էր առաջանում հատկապես վերջին օրերին: Պարզվում էր, որ Արմեն Սարգսյանը հերոս է, Օնիկ Գասպարյանը հերոս է, հերոս են մնացած բոլորը, ովքեր պատերազմի ժամանակ պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել, և միակ բացառությունը Նիկոլ Փաշինյանն է:

17-ի լիդերները և ընդդիմության մյուս համակիրները ջանք չեն խնայում համոզել հանրությանը, որ Նիկոլ Փաշինյանը անպիտան և շատ փոքր մեկն է: Բայց մյուս կողմից՝ դուրս էր գալիս, որ այդ շատ փոքր մարդը, շրջապատված լինելով այդ քանակի պետական և ռազմական հերոսներով, կարողացավ պարտության մատնել երկիրը: Իսկ հիմա ամեն ինչ տեղն է ընկնում: Փաշինյանը այդ հանցավոր գործունեության մեջ համախոհներ է ունեցել, և դրանցից մեկը Արմեն Սարգսյանն է: Լավ կլինի, եթե Հրանտ Բագրատյանը զարգացնի միտքը և պարտության պատասխանատու նշանակի նաև Օնիկ Գասպարյանին: Միևնույն է՝ նա շուտով անպիտան է դառնալու, քաղաքացիական հագուստով մասնակցելու է ընդդիմության հանրահավաքներին և ասենք՝ Սեյրան Օհանյանի նման քննադատելու է Նիկոլ Փաշինյանի ռազմական գիտելիքները:

Միայն մի հարց է հետաքրքիր: Երբ փետրվարի 25-ից սկսած ընդդիմության իր գործընկերները գովում և հերոսացնում էին Արմեն Սարգսյանին, ինչո՞ւ չէր հարձակվում նրանց վրա՝ պահանջելով վերջացնել պարտության հիմնական պատասխանատուներից մեկի գովքը: Թերևս կա միայն մեկ պատճառ. Հրանտ Բագրատյանը միայն երեկ է իմացել, որ պարտվել ենք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   898 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ