...

Տղայի համար նոր զբաղմունք գտեք

Տղայի համար նոր զբաղմունք գտեք

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հրայր Թովմասյանի դուստրերի ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու փաստը խորը և անմաքրելի հետք թողեց իշխանության ժողովրդավարական և բարոյական նկարագրի վրա։

Չեմ բացառում, որ քրեական գործի որոշ դրվագներ պարզաբանելու համար կարիք է առաջացել զրուցել նրանց հետ, սակայն հայկական պահպանողական մտածելակերպի ու ավանդական ընկալման տեսանկյունից դա չընդունվեց ու չհասկացվեց։

Իսկ մի՞թե հնարավոր չէր այդ նույն զրույցը կազմակերպել տանը, սուրճի սեղանի շուրջ, առանց ավելորդ նյարդերի ու աղմուկի։

Չեմ կարծում, որ քննիչը իր պատվից ցածր կհամարեր անձամբ գնալ նրանց հետ զրույցի, եթե իհարկե իշխանության ամբողջ նպատակը նրանց լսելն ու վկայություն ստանալն էր։

Սակայն դատելով մեթոդներից ու ձևից, կարելի է եզրակացնել, որ Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու իրական նպատակը ոչ թե վկայություն վերցնել էր, այլ Հրայր Թովմասյանի վրա բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրելը՝ առավել մեծ ու քաղաքական կարևոր նպատակին հասնելու համար։

Չգիտեմ մարդն ինչ աստիճանի պետք է այլասերված օբիժնիկ լինի, որ ողջունի ու աջակցի աղջիկ երեխաներին ու ծեր մարդուն իրենց հոր կամ որդու պատճառով ԱԱԾ հրավիրելու փաստը»։

«ՉԻ». Նորահայտ կուսակցության նախագահը մասնագիտությամբ իրավաբան է: Անգամ այդ մասին հավաստող դիպլոմ ունի: Ճիշտ է, բուհը այսպիսի իրավաբանական գիտելիքներով ավարտելու մեջ անուրանալի ավանդ ունի հայրը՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան՝ Գագիկ Ղազինյանը: Եվ թերևս Ղազինյան ավագը հասկացել է, որ տղայից դժվար թե լուրջ իրավաբան դուրս գա և նրան գործուղել է քաղաքական դաշտ: Ասվածը մերկապարանոց չհնչելու համար, հարց ուղղենք Արթուր Ղազինյանին՝ Քրեական Օրենսգրքի ո՞ր հոդվածում է տեսել՝ քննիչի պարտավորությունը գնալ վկայի տուն սուրճ խմելու: Քրեական Օրենսգրքի ո՞ր հոդվածում է տեսել՝ չափահաս մարդկանց չի կարելի հրավիրել քննչական մարմին՝ հարցաքննության:

Քանի շատ ուշ չէ, Ղազինյանը ճիշտ կանի որդուն հանի նաև քաղաքականությունից և մի անշառ գործ գտնի՝ ասենք դեկանատում: Այլապես կոնֆուզն անխուսափելի է:

Երիտասարդն իր ուժերն է փորձում քաղաքականության մեջ, բայց տեղյակ չէ՝ Սերժ Սարգսյանը 1.5 տարի է, ինչ կորցրել է իշխանությունը: Իսկ կորցնելու արդյունքում Հայաստանում այլևս չկան անձեռնմխելիներ և Թովմասյանի վրա տարածվում են դատավարական բոլոր պրոցեդուրանները, ինչ Հայաստանի մնացած քաղաքացիների վրա:

Վերևում նշված մարգինալ և օբիժնիկ մտքերը Ղազինյան կրտսերի համար քաղաքականության մեջ որևէ հեռանկար չեն խոստանում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5200 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ