Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ոստիկանության գործողությունները անիրավաչափ են ու անթույլատրելի: Փաշինյան Նիկոլը այնքան կարմիր գիծ է տրորել, որ հաշիվը կորցնել կարելի է: Սկսեց սև ժապավեններով, կանանց հեռախոսահամար հրապարակելով, իսկ ավարտում է իրավապաշտպաններին, պատգամավորներին ու իր գործընկեր կանանց գետնին քարշ տալով ու վնասելով: Սա սրբություն չունեցողի դիմագիծ է, որ սեփական իշխանությունը պահելու համար ամեն ինչ կանի: Ամեն ինչ: Ոստիկանների ահռելի քանակը վախի չափն է: Տեսնես կողքը կանայք կան գոնե, ում հարգում է: Ու իրենք հրճվու՞մ են այս արարքներից:
Գիտեք, դժբախտություն է ու ճակատագիր անել այն ամենը, ինչ քննադատել ես, դեռ մի բան էլ ավելին: Ով ժողովրդի անունից խոսի Փաշինյանը այսուհետ ուրիշ բաներից պիտի խոսի: Տգետ թիմակիցներիդ էլ ասա Ծառուկյանին խոնարհվել/կքանստելով, ու 10/20 ժպտալով բարևելուց մեծ -մեծ թող խոսեին: Որ անցյալ չունեք, գիտենք, բայց հիշողություն ու արժանապատվություն էլ չունե՞ք: Հատուցման ժամը մոտ է: Հայաստանում ապրող ՀՀ քաղաքացու կողմից ու դիմաց:
Հ.Գ. ՀՀ հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, դուք ասելիք չունե՞ք»:
«ՉԻ». Դե հիմա այս նույն տեքստը կարդացեք, առանց Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունի: Կգտնվի՞ մեկը, որը կկասկածի, որ խոսքերը Սերժ Սարգսյանի իշխանության օրերի մասին են: Կարծես թոշակի գնացած ծեր հանրապետականի խոստովանություններ լինեն՝ իրենց ապիկար իշխանության տարիների մասին:
Տիկին մաֆիայի փաստաբան, մոռացե՞լ եք, որ սևազգեստ մայրերին էիք գետնով քարշ տալիս: Մոռացե՞լ եք, որ իշխանությունը պահելու համար մարդիկ էիք գնդակահարում: Մոռացե՞լ եք, որ Սարի Թաղում 17-ամյա երիտասարդի աչք էիք հանում: Իսկ դուք ոչ միայն ձայն չէիք հանում, այլ նոր շորիկ էիք հագնում ու Ստրասբուրգում բացատրում, որ ամեն ինչ նորմալ է, պարզապես հայերի մի փոքր խումբ սիրում է, որ իր հետ այդպես են վարվում:
Նիկոլ Փաշինյանը և մնացածը ունեն անցյալ: Դրա լավագույն ապացույցն այն է, որ հիմա տնային տնտեսուհի եք և չեք վարկաբեկում Հայաստանը միջազգային հարթակներում, չեք փորձում լղոզել նախկին իշխանությունների հանցագործությունները, առավոտից երեկո զբաղված չեք դրանք պարտակելու գործով:
Հատուցման պահը իսկապես մոտ է: Բոլորը, այդ թվում` Արփինե Հովհաննիսյանի քաղաքական հայրերը, պետք է պատասխան տան երկիրը թալանելու, ասպատակելու, յանիչերի վարքագիծ դրսևորելու, ընկերուհիներին նախարարներ նշանակելու համար:
Տգետ թիմակիցների մասով: Շմայսը, Մանվելը, Թոխմախը ու մնացածը Փաշինյանի թիմակիցները չեն: Բայց էականը դա չէ: Վերոհիշյալ անձինք ավելի քիչ վնաս են հասցրել Հայաստանին, քան «գիտունիկ» Արփինե Հովհաննիսյանը և Դավիթ Հարությունյանը: Դատական համակարգի այս վիճակի համար, առանձնապես հենց այդ երկուսն են մեղավոր:
Հ.Գ. Դիվանագիտական առաքելություններից արագ արձագանք չպահանջեք: Պարոն Ծառուկյանի ճեպազրույցն են թարգմանում, թերևս պետք է հասկանաք, որ օբյեկտիվ պատճառներով դա արագ տեղի ունենալ չի կարող: