Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը` անդրադառնալով Արցախի արտաքին քաղաքականությանը, ասել է.
«Արտաքին քաղաքականությունում այս 30 տարիների ընթացքում, թող նորություն ասած չլինեմ, որևէ գործունեություն չի արվել: Մենք կարող ենք էստեղ ասել, որ մենք Ադրբեջանի կազմում չենք եղել, դա փաստաթղթերով հիմնավորված է, բայց հենց գալիս, ասում ենք՝ հանեք փաստաթղթերը, պարզվում է՝ չկա, ոչ մի հիմնավորում չունենք, ոչ մի աշխատանք տարված չի»:
«ՉԻ». Ստացվում է հետևյալ պատկերը. ով իշխանության է գալիս, հայտարարում է, թե նախորդները տուպոյ էին, բան չէին հասկանում քաղաքականությունից: Այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Սերժ Սարգսյանն այդքանը չէին հասկանում, որ պետք էր ընդամենը մի փաստաթուղթ սարքել, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի եղել և վերջ, հարցը փակված էր: Կամ Քոչարյանը ժեկից մի հատ տեղեկանք հաներ, ներկայացներ միջազգային հանրությանը: Չեն ջոկել այս պարզ բանը:
Միջազգային հանրությունն էլ է տուպոյ. փոխանակ ասեին՝ մի հատ տեղեկանք բերեք, որ դուք Ադրբեջանի կազմում չեք եղել, այդ տեղեկանքը ներկայացվեր, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ գլուխները օրորելով կասեին. «Արա, հա էլի, սաղ չոտկի ա, էսքան տարի հավայի գնում գալիս էինք, ինչ-որ լուծումներ էինք առաջարկում, էդ հայերը ի՜նչ անֆայմ են եղել, որ մինչև հիմա չեն ասել, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի եղել: Հելանք տներով»:
Մեռնենք ձեր ֆայմին, դե ձեզ տեսնենք, շուտ արեք, որևէ գործունեությունը ծավալեք, Արցախի հարցը՝ ըստ փաստաթղթերի լուծեք, պրծնենք:
Հ.Գ. 1994 թվականի մայիսին, երբ Սամվել Բաբայանը Բիշքեկում մասնակցում էր Հայաստան-Ադրբեջան-Արցախ եռակողմ բանակցություններին՝ որպես Արցախի ներկայացուցիչ, դա հենց արտաքին քաղաքականության արդյունք էր: Իսկ եթե 1998-ին իշխանափոխություն չանեիք, արտաքին քաղաքականության արդյունքում ձեր ուզած փաստաթղթերը ձեր ձեռքում կլինեին: