ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ նկատի ունի, երբ ասում է, գնալով ավելի ենք խստացնելու գործողությունները, ասել է. «Հայաստանում ինչ որ կատարվի, կատարվելու ա ոչ թե ջոկատների, այլ ժողովրդի միջոցով»:
«ՉԻ». Ինչպես ասում են, այն՝ ինչ մարդու մտքին է, նաև լեզվի ծայրին է: Վազգեն Մանուկյանին ոչ ոք չէր հարցրել ջոկատների մասին: Ընդամենը հարցրել էին, թե ինչ քայլեր է ձեռնարկելու:
Վազգեն Մանուկյանի պատասխանը լեզվի սայթաքում չէր: Ակնհայտ է, որ առայժմ իրենց թամաշաներով, միտինգներով ու քարոզչական պատերազմով չի ստացվում ոչ քանակ ապահովել, ոչ՝ որակ: Վաղ թե ուշ անցնելու են՝ դաշնակցական Բագրատ Եսայանի ասած «էն վերջին միջոցին», ինչն առանց ջոկատների հնարավոր չէ:
Ի դեպ Դաշնակցությունը չի էլ թաքցնում ջոկատներ ունենալու փաստը: Հրապարակավ հայտարարում է, որ պատրաստ է ջոկատներ ուղարկել Սյունիք: 1990-ականներին նման ջոկատներ ստեղծելով, փորձում էին զինված հեղաշրջում իրականացնել: Այն ժամանակ դա կանխվեց: Կանխվեց, որովհետև իշխանություն կար: Հիմա ինչ կլինի՝ չգիտենք, քանի որ իշխանություն չկա:
«Չորրորդ իշխանություն», թիվ 41, 2020
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: