«1997 թվականի վճռով Ծառուկյանը արդարացվել է: Այդ կանայք փորձել են գումար շորթել»,- հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը:
«ՉԻ». Բարգավաճականները պետք է կողմնորոշվեն՝ ի վերջո քանի՞ անգամ է արդարացվել իրենց առաջնորդը: Սկզբում ցույց տվեցին 2001 թվականի վճիռ, հիմա արդեն խոսում են 1997 թվականի մասին: Այս տեմպերով մի քանի օրից կհայտարարեն, որ Ծառուկյանը ավելի շուտ է արդարացվել, քան տեղի է ունեցել խմբակային բռնաբարության դեպքը: Եվ կստացվի, որ ռուս կանայք վրեժ են լուծել Ծառուկյանից արդարացվելու համար:
Հետաքրքիր է, եթե իսկապես տեղի է ունեցել շորթման, շանտաժի փորձ, ինչո՞ւ անօրեն դատապարտված Ծառուկյանը չի փորձել արդարությունը վերականգնել Հայաստանի անկախացումից անմիջապես հետո, և դա արել է միայն բիզնես պարտնյորի՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո:
Ցանկացած ժողովրդավարական երկրում քաղաքական գործչի վերաբերյալ այսպիսի տեղեկություններ ի հայտ գալուց հետո նա անմիջապես կփակեր քաղաքական գործունեության էջը, չէր վարկաբեկի իր կուսակցությունը և առավել ևս իրեն չէր տեսնի վարչապետի պաշտոնում: Բայց Հայաստանը ուրիշ է, այստեղ ոչ թե կարևոր է կուսակցության վարկանիշը, այլ շատ ավելի էական է, թե ով է այդ կուսակցության ֆինանսավորողը: Իսկ եթե ֆինանսավորողը ասում է ՝ Рафик не в чем не виноват, կուսակիցներին այլ բան չի մնում ասել, քան այն, ինչ ասում է Նաիրա Զոհրաբյանը: