«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի այսօրվա իշխանությունները չունեն մանդատ Արցախի հարցով բանակցություններ վարելու համար։
Դա հաստատել է անձամբ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ Արցախի ժողովուրդն իրեն չի քվեարկել և չի տվել մանդատ բանակցել իր անունից։ Սա հաստատված փաստ է իր կողմից, հետևաբար, ցանկացած փորձ բանակցել Արցախի անունից կորակվի որպես ինքնիրավչություն։
Հետևաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է հստակ գիտակցեն, որ Նիկոլ Փաշինյանի որևէ որոշում կամ ստորագրություն, որ կդրվի Արցախի հարցով որևէ փաստաթղթի տակ, չունի քաղաքական լեգիտիմություն, չի արտահայտում Արցախի և ՀՀ քաղաքացիների կամքը և չի կարող ընդունվել նրանց կողմից»:
«ՉԻ». Սա աղետ է, ոչ թե ընդդիմություն: Ու այս մարդը մասնագիտությամբ իբր իրավաբան է: Պատկերացնո՞ւմ եք, թե մեր ԵՊՀ-ն տարիներ շարունակ ինչ մակարդակի իրավաբաններ է բուծել: Ինչպես ասում են՝ «լիպովի»: Վառ օրինակը Արթուր Ղազինյանն է:
Այսինքն, այս «ընդդիմադիրի» ասելով, Սերժ Սարգսյանն ու Քոչարյանն էլ Արցախի հարցով բանակցություններ վարելու մանդատ չունեին: Որովհետև Արցախի ժողովուրդը իրենց չի քվեարկել և իր անունից մանդատ չի տվել՝ բանակցելու համար: Այդպես է, չէ՞: Չի էլ հասկանում, որ իր տրամաբանությամբ, Սերժ Սարգսյանին ու Քոչարյանին է առաջին հերթին ինքնակոչ համարում:
Կամ էլ, երևի Նիկոլ Փաշինյանն էլ պետք է ԺԵԿ-ից տեղեկանք բերի, որ Արցախի հարցով բանակցություններ վարելու իրավունք ունի:
Ավելին ասենք, Արցախի հարցով բանակցություններ վարելու իրավունք ամենաշատը Նիկոլ Փաշինյանն ունի, քանի որ նա՝ ի տարբերություն Ռ. Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ունի ամենամեծ մանդատը՝ լեգիտիմությունը: Լավն է, վատն է, բայց լեգիտիմ է:
Բայց այս իրավաբանի համար մանդատը պետք է ստանալ տանկերով, քրեական աշխարհով, ընտրություններ կեղծելով: