...

Все хорошо, прекрасная маркиза!

Все хорошо, прекрасная маркиза!

«Իմ քայլը» խմբակցություն-ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյան հանդիպումից հետո ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասել է. «ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ հանդիպումը բավականին դրական մթնոլորտում է անցել, ըստ էության, խմբակցության ներկայացուցիչների հարցերի պատասխանները սպառիչ եղանակով տրվել են»:

«ՉԻ». Մենք ենթադրում ենք, թե իմքայլականները ինչ հարցեր են ուղղել Երվանդ Խունդկարյանին: Օրինակ, հաստատ պիտի հարցրած լինեին, թե բա պրն ՍԴ դատավորի թեկնածու, էս ձեր Վճռաբեկ դատարանը ինչո՞ւ 2 ամիս է, վարույթ չի ընդունում «Մարտի 1-ի» գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը:

Եթե ճիշտ ենք հիշում, Երվանդ Խունդկարյանը մինչև այս վերջերս Վճռաբեկ դատարանի նախագահն էր, ու հենց այդ հարցի պատասխանը ոչ ոք չունի, թե դատախազության բողոքը ինչու չեն ընդունել:

Բայց քանի որ Վլադիմիր Վարդանյանն ասում է, որ Խունդկարյանը սպառիչ պատասխաններ է տվել, ուրեմն վստահ ենք, որ ոչ ոք Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշումը բողոքարկելու թեման չի արծարծել: Այդ դեպքում Խունդկարյանն ինքը կհաներ իր թեկնածությունը, որպես պատվեր կատարող: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 25, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ