«Դիմում եմ իրավասու մարմիններին՝ գրառման մեջ նշված փաստով անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջով։ Եթե ինչ-որ մարդիկ իրոք «ՈՉ»-ի անունից ընտրակաշառք են տվել, ապա անհրաժեշտ է անհապաղ բացահայտել ու քրեական հետապնդման ենթարկել նրանց։ Իսկ եթե սա մեր դեմ հերթական զրպարտությունն է, ապա պատասխանատվության պետք է ենթարկվի գրառման հեղինակը։
Իսկ մինչ այդ՝ մեր նախաձեռնող խումբը թերևս պատրաստի ու դատարան ներկայացնի զրպարտության ու վիրավորանքի փաստով արդեն երկրորդ հայցը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ռուբեն Մելիքյանը:
«ՉԻ». Ռուբեն Մելիքյանը թող շատ չզարմանա, որ «ՈՉ»-ի համար կարող են ընտրակաշառք բաժանել: Եվ այո, նա կարող է և տեղյակ չլինել, որովետև ինքը հայտնի ստեղծագործության հերոսի նման ընդամենը գրասենյակի ղեկավարն է: Պետք էր մեկին կարգել «ՈՉ»-ի շտաբի ղեկավար և կանգ են առել իր թեկնածության վրա: Բայց դա ամենևին չի նշանակում, որ ինքն է որոշելու «ՈՉ»-ի տակտիկան և ստրատեգիան:
«ՈՉ»-ի շտաբն իրականում ղեկավարվում է Ջրվեժի ամառանոցից և ԱԱԾ պադվալից: Իսկ այդ երկուսը չգիտեն ընտրություններին մասնակցելու այլ ձև, քան փող բաժանելը: Խեղճ երկուսին ամբողջ կյանքում հետապնդեց արջի ծառայություններ մատուցողների բանակը:
Բայց կա ևս մեկ հավանական տարբերակ: Ոչ ոք ընտրություններից մեկ ամիս առաջ փող չի բաժանում: «ՈՉ»-ի շտաբը հիմա իբրև բարձրաձայնում է դրա մասին, ինչը հիմա կհերքվի, որպեսզի ընտրություններին մոտ ավելի անկաշկանդ գործի:
Ամեն դեպքում, Մելիքյանը ստանձնել է մարդկանց շահերի պաշտպանություն, որոնք ամբողջ կենսագրության ընթացքում զբաղվել են ընտրությունների կեղծմամբ և պետք է պատրաստ լինի ցանկացած անակնկալի: