...

Զորահավաքը վիճակի հետ մի կապեք. վիճակը լավ է. Արծրուն Հովհաննիսյան

Զորահավաքը վիճակի հետ մի կապեք. վիճակը լավ է. Արծրուն Հովհաննիսյան

Զորահավաքը ռազմական դրության, պաշտպանության մասին օրենքի կետերով ամրագրված իրավական գործառույթ է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, պատերազմը վարում է պետությունը, զինված ուժերն ունի որոշակի խնդիրներ եւ ԶՈՒ համալրվածությունը բնական պրոցես է. «Մասշտաբը, գործողություններն այնքան փոքր չեն, տեղայն չեն, լոկալ չեն: Բայց եթե կառավարման համակարգը հստակ աշխատում է երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունից մինչեւ դասակի ու ջոկի հրամանատար, եթե գտել ենք, որ պետք է սա այսպես իրականացնենք, ուրեմն մեր պատկերացումները այդ ուղղությամբ են գնում: 

Սա վիճակի հետ մի կապեք: Վիճակը լավ է, Զինված ուժերն իրենց խնդիրը կատարում են փայլուն: Եթե նույնիսկ կորուստներ ունենք, պատերազմում առանց կորուստների չի լինում, բայց հակառակորդին զսպում ենք եւ իրենց խնդիրները տապալվում են»,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը

ՎԱՐԿԱՆԻՇ

   738 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ