Կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Վահրամ Ավետիսյանը ջնջել է իր գրառումը, որտեղ անդրադարձել էր իր հասցեին քննադատություններին, փակել ֆեյսբուքյան իր էջը, ինչպես նաև փակել իր տնօրինությամբ 2012-ից Հայաստանում գործող МИМРД МПА СНГ Ереванский филиал կայքը։
«ՉԻ». Ինչպես ասում են. «Գող, սիրտը՝ դող»: Կամ, Վահրամ Ավետիսյանին ավելի հասկանալի լեզվով. «На воре и шапка горит»:
Բայց, ոնց Վոլանդը կասեր. «Ձեռագրերը չեն այրվում»: Վահրամ Ավետիսյանը այս տեմպերով որ շարունակի, մի օր էլ անձնագիրն ու ծննդյան վկայականն էլ կվառի, բայց իր անցյալը դրանից չի վերանալու, ոչ էլ իր հանդեպ հանրային վերաբերմունքն է փոխվելու, ոչ էլ, ցավոք, ինքը: Մի քանի օրվա մեջ իր ամբողջ էությունն ի ցույց դրեց: Ամենակարևոր՝ արժանի քաղաքացի լինելու քննությունը, չհանձնեց: Լիկվիդ մնաց:
Հետաքրքիր է, այսքանից հետո ինքն ինչպես է խորհրդարան գնալու, ինչպես է ներկայանալու որպես ՍԴ դատավորի թեկնածու, ինչպես է պատասխանելու պատգամավորների հարցերին: Ի՞նչ երեսով: Ախր երես չունի, արդեն ջնջել է: