Կառավարության ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը իսկական ծաղրանկար է այդ պաշտոնին հավակնելու համար: Լրագրողները հարցնում են՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն մեկնաբանություններին, թե ՍԴ երեք դատավորներին պաշտոնանկ են արել օրենքի խախտմամբ, պատասխանում է՝ եկեք հիմա այդ հարցին չպատասխանեմ, որովհետև կարող է ընտրվեմ դատավոր և մասնակցեմ այդ գործի քննմանը: Ի գիտություն դատավորի թեկնածուի՝ ՍԴ 6 դատավորներից 4-ը արդեն արտահայտվել են խնդրո առարկայի շուրջ: Իրենց տարակուսանքը, վրդովմունքը և հուզմունքն են արտահայտել: Մեծ հաշվով արտահայտվել է նաև Վահե Գրիգորյանը՝ ողջունելով սահմանադրական փոփոխությունները: Ինչ վերաբերում է իրեն և մյուս երկու հավակնորդներին: Եթե իրենք համաձայնվում են առաջադրվել որպես դատավորի թեկնածու, արդեն ընդունում են օրենքի լեգիտիմությունը: Այլապես անգամ Դավիթ Ավետիսյանի որդու համար դժվար կլինի արդարանալ, թե օրենքը կասկածահարույց էր ինձ համար, բայց ամեն դեպքում փորձեցի ուժերս:
Հետևելով Ավետիսյանների վերջին օրերի հրապարակային հայտարարություններին՝ առաջնահերթ պետք է վեթինգի ենթարկվի այն անձը, որը Փաշինյանին միջնորդել է, թե հարմար թեկնածու ենք գտել: Միգուցե միջնորդողին ու նրա շրջապատին վեթինգ անելուց հետո վերանա դատավորներին վեթինգ անելու կարիքը: Խաղից դուրս կգա այն բարձրաստիճան պաշտոնյան, որն իրավական վակխանալիայի հովանավորն է կառավարությունում: