...

Աստղերը հուշում են. Միքայել Մինասյան

Աստղերը հուշում են. Միքայել Մինասյան

Միքայել Մինասյան. Կենդանակերպի նշանը՝ Պադմիշկա (Подмышка):

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի թատերական իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ հեղաշրջման համար ստացել եք Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի օրհնանքը: 

Երեքշաբթի մեծ ֆոտոսեսիա կանցկացնեք. կնմանակեք Բոնդին՝ Ջեյմս Բոնդին և փեսային՝ Տնփեսային: 

Չորեքշաբթի օնլայն-քննարկում կանցկացնեք ձեր խորհրդարանական խմբակցության հետ. ձեր ձայնի գերակշիռ առավելությամբ հավանության կարժանանա Է. Մարուքյանի «ատչյոտը»:

Հինգշաբթի թեստ կհանձնեք. հանգիստ շունչ քաշեք, ձեր IQ-ն բացասական արդյունք կտա:

Ուրբաթ օրը կհերքեք Նիկոլ Փաշինյանի այն մեղադրանքները, թե Հովիկ Աբրահամյանն է ձեզ փորձել օգնել՝ շաղգամը քաշել-քաշքելուց:

Շաբաթը և կիրակին անցկացրեք դերասանական արվեստի տիրապետման նոր մեթոդներ սովորելով: Չնայած անհույս գործ է. վերջում Ստանիսլավսկին ասելու է. «Не верю»:

«Չորրորդ իշխանություն», թիվ 26, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1408 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ