Արցախի ԱԺ պատգամավոր Նելա Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսությանը, որին կողմ է արտահայտվել նաև Սամվել Բաբայանը, ասել է. «Ո՞նց կարելի է երկխոսության գնալ, ինչքան էլ երկխոսության գնանք, իրենց նպատակը միայն մեկն է՝ ինտեգրում: Ո՞նց կարող է մեր 18 տարեկանը գնա ադրբեջանական բանակում ծառայի: Ես չեմ պատկերացնում այդպիսի բան, դա անհնարին է: Սամվել Բաբայանը թող իր կարծիքը ամբողջ ժողովրդի վրա չտարածի, դա իր կարծիքն է: Թող Աղդամ առաջինը ինքը գնա, կամ իր երեխային ուղարկի»:
«ՉԻ». Ընդհանրապես Սամվել Բաբայանից գլուխ չենք հանում: Չենք հասկանում՝ ինքը Արցախո՞ւմ է գործում, թե՞ Հայաստանում:
Մեկ Հայաստանում է ակտիվանում, ինչ-որ ընտրությունների մասնակցում, քաղաքական ուժ ղեկավարում, մեկ էլ իմանում ենք, որ Արցախում է ակտիվ: Ոնց էլ հասցնում է:
Այնքան ակտիվ է, որ նույնիսկ նման թեժ բանավեճերի կենտրոնում է հայտնվում: Մի ժամանակ ոչմիթիզականի դիրքերից հանդես եկողն այսօր Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը կողմ է արտահայտվում:
Չգիտենք, բա որ Հայաստան գա, ի՞նչ է ասելու: Սպասենք: