...

Չէ մի չէ՝ մեդիապաշտպան

Չէ մի չէ՝ մեդիապաշտպան

«Մարդիկ չեն հարգում իշխանության խոսքը և խախտում են կարանտինը, իսկ լեզուն ատամների տակ սեղմած պաշտոնյան առիթը բաց չի թողնում նրան ծաղրելու՝ թեկուզ անոնիմ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ոչ անհայտ Աղասի Ենոքյանը:

«ՉԻ». Օրինակ, սույն կերպարին հնարավոր չէ տեղավորել հիասթափվածների որևէ խմբում: Հակառակը, երկու տարի առաջ անգործ էր, բայց հեղափոխության արդյունքում մի ամբողջ կազմակերպություն ունեցավ և սկսեց իրեն կոչել մեդիապաշտպան: Իսկ պահանջվող աշխատանքը պարզապես հրաշք է՝ օրական մի ախմախ ստատուս գրել իշխանությունների վերաբերյալ: Հիմնական լեյմոտիվն էլ պետք է լինի հետևյալը՝ իշխանությունները ոտնահարում են խոսքի ազատությունը:

Լրագրողների հասցեին ֆեյքերի հայհոյանքները լայքող Ենոքյանին բացարձակ չի հետաքրքրում, որ մասնագիտական դաշտում իրեն ոչ ոք լուրջ չի ընդունում: Լուրջ չեն ընդունում ոչ միայն նրա համար, որ նախկին իշխանությունների բացած կազմակերպություն է ղեկավարում, այլ նաև իր վրա դրած պարտականությունները փնթի կատարելու պատճառով:

Այս գրառումը դրա հերթական դրսևորումն է: Մեդիայի հետ աշխատողը հարկ չի համարում ծանոթանալ համաշխարհային առաջատար մեդիաների հրապարակումներին:

Իսկ եթե Ենոքյանը Թերթ էյեմից ու 5-րդ ալիքից բացի ուրիշ բան կարդար ու դիտեր, կհասկանար, որ կարանտինի խախտումից դժգոհում են աշխարհի բոլոր երկրներում, թերևս բացի Հյուսիսային Կորեայից: Ուրեմն ինչ՝ աշխարհի որևէ երկրում չե՞ն հարգում իրենց իշխանություններին:

Գոնե Ենոքյանի պատվիրատուները հաշվի առնեն ստեղծված վիճակը, նրա մտավոր կարողությունները և փոխեն նրա վրա դրված պլանը: Թող օրումեջ գրառում անի. դրանով գոնե երկու անգամ կպակասեցնի իր վրա ծիծաղելու առիթները:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1165 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ