...

Դիլետանտների ձեռքը կրակն ենք ընկել

Դիլետանտների ձեռքը կրակն ենք ընկել

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի հետ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, գրել է. «Արդեն հավատում եմ, որ այս իշխանությունների գործողությունները ծրագրավորված են Հայաստանից դուրս և նրանք ունեն կոնկրետ նպատակ. թուլացնել և կազմաքանդել Հայկական պետականությունը։ Ունեմ այլ կասկածներ այս իշխանության գործողությունների ծրագրավորման կենտրոնի հետ կապված, բայց առայժմ ձեռնպահ կմնամ իմ կարծիքը հայտնելուց։ Միայն կասեմ, որ այդ կենտրոնը Հայաստանին, մեղմ ասած, բարեկամ չէ»։

«ՉԻ». Երեկ անդրադարձել էինք քաղաքագետ համարվող Ստեփան Դանիելյանի մի անգրագետ գրառմանը, երբ ասել էր, թե օրինական իշխանությունը դա դեռ չի նշանակում լեգիտիմ իշխանություն: Գալուստ Սահակյանը կնախանձեր նման մտքին:

Խիստ ծանր էր տարել մեր մեկնաբանությունը Ստեփան Դանիելյանը և մի երկար լոլո էր գրել մեր էջում, թե մենք բան չենք հասկանում քաղաքագիտությունից:

Այ, ոնց Ստեփան Դանիելյանն է քաղաքագետ, այդ նույն մակարդակի էլ Արթուր Ղազինյանն է իրավաբան, հիմա նաև՝ քաղաքական գործիչ: Մենք նույնիսկ մի կողմ ենք դնում, թե նա ինչպես է իր դիպլոմը ստացել: 

Ուղղակի պետք է արձանագրենք, որ այսօր ընդդիմադիր կոչվող դաշտի մի 70-80 տոկոսը ահա այսպիսի դիլետանտ մարդկանցով է լցված: «Իմ քայլի» պատգամավորը դժգոհություն է հայտնել ՄԻՊ-ի զեկույցից, միգուցե՝ բարձր տոնով, միգուցե՝ դեմքի վատ արտահայտությամբ, ու դրա հիման վրա մարդը հայտարարում է, որ ուրեմն՝ այս իշխանությունների գործողությունները դրսից են ծրագրավորված: Հիմա սրա ի՞նչը մեկնաբանենք: Սրանք տարիներ շարունակ բերանները ջուր են առել, իրենց կայֆին ապրել են դիպլոմները գրկած, երբ Հայաստանի հարստությունները, էներգետիկ համակարգը, ընդերքը, ամեն ինչ բաժանում, պարտքերի դիմաց նվիրում էին օտարներին: Ինչքան ուզում եք, քրքրեք, բան չի ասել, չի խոսել, դա նորմալ է համարել: 

Իսկ այս իշխանություններին, որին ընտրել է ժողովուրդը, այսինքն՝ լեգիտիմության միակ աղբյուրը, Ղազինյանը համարում օտարների դրածոներ: Բայց որ սրանց երկու ամսով իշխանություն տաս, մոսկվաներից էլ հետ եկողը չեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1580 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ