Պարզապես զավեշտալի է տեսնել, թե ինչպես է դատական համակարգը երկու մատանոց կոմբինացիաներով անելանելի վիճակի մեջ դնում գործող իշխանությանը:
ԱԱԾ-ն բացահայտում է կոնկրետ մարդկանց, ովքեր գործողություններ են արել, որպեսզի սպանեն վարչապետին: Դատական համակարգը, իհարկե, մերժում է նրանց կալանավորումը:
Վահան Բադասյանը հայտարարում է, որ պետք է ֆիզիկապես ոչնչացնել վարչապետին: Ի՞նչ է անում իշխանությունը: Հարուցում է քրեական գործ և միջնորդում, որ նրան կալանավորեն: Ո՞վ էր կասկածում, որ Բադասյանին կկալանավորեն: Ոչ ոք: Մի պարզ պատճառով, որովհետև Բադասյանը նախկին ռեժիմի քննադատներից էր, սակայն այսօր քննադատում է նաև գործող իշխանությանը:
Պատերազմին չմասնակցած Վարդան Այվազյանը և Վահրամ Բաղդասարյանը ազատության մեջ են, իսկ ծանր վիրավորված և հրաշքով փրկված Բադասյանը՝ կալանավորված:
Ի՞նչ է մնում հաշվեկշռում: Հասարակության գնահատականը՝ իշխանությունը չի կարողանում կալանավորել իրական հանցագործություն նախապատրաստողներին, դրա համար վրեժը լուծում է նրանցից, ովքեր չունեն դատական իշխանության աջակցությունը:
Ի՞նչ պետք է աներ իշխանությունը: Հասկանալով, որ Բադասյանին կկալանավորեն՝ չաներ նման միջնորդություն: Քանի դեռ դատական իշխանությունը ընտրովի արդարադատություն է իրականացնում, չպետք է ընկնել նրա թակարդը: ԱԱԾ-ն լրիվ ի վիճակի է հետևելու Բադասյանին և կանխելու նրա գործողությունները:
Բայց դե, երևի նոր ատամնաբույժ օգնականը ուրիշ խորհուրդ է տվել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: