...

Պոտենցիալ վնգստացողների չափորոշիչները

Պոտենցիալ վնգստացողների չափորոշիչները

Պարզվում է՝ դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման ցուցակի համալրման նպատակով Բարձրագույն դատական խորհրդի հայտարարած մրցույթին մասնակցած 7 հոգուց միայն մեկն է կարողացել հաղթահարել անցողիկ շեմը։

Հաշվի առնելով դատավորների նկատմամբ իշխանությունների պահանջների նշաձողի կտրուկ տատանումները՝ կարելի է ենթադրել, որ մրցույթը բավականին բարդ է եղել։ Ամենայն հավանականությամբ՝ 6 թեկնածուները ձախողվել են, որովհետև․

 1․ Չեն կարողացել առանց ծրարը բացելու՝ միայն շոշափելով ճշգրիտ կռահել, թե որքան գումար կա ներսում և ինչ արժույթով,

 2․ Բավարար չափով չեն տիրապետել ժամանակակից սմարթֆոններին՝ SMS-ների տեսքով դատախազությունից ստացված հրահանգները ճիշտ ժամանակին ընթերցելու համար,

 3․ Չեն կարողացել առանց ժամանակակից գործիքների, միայն աչքաչափով իրենց աշխատասենյակների պատից ճիշտ կախել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   453 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ