...

«Ֆաս» հրաման՝ Մասիս Մայիլյանի դեմ

«Ֆաս» հրաման՝ Մասիս Մայիլյանի դեմ

ՀՀԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով Արցախում սպասվող նախագահական ընտրություններին, ասել է. «Մասիս Մայիլյանը և Սամվել Բաբայանը վտանգավոր են Արցախի համար»:

«ՉԻ». Մենք այնպես հասկացանք, որ Մասիս Մայիլյանին դեմ ինչ-որ տեղից «ֆաս» հրաման են իջեցրել: Որովհետև վերջին օրերին մանր և միջին եղջերավոր ինչքան գործիչներ կան, հանկարծ մոռացան կորոնավիրուսն էլ, Նիկոլ Փաշինյանին էլ, ու ընկել են Մասիս Մայիլյանի հետևից:

Մարգարիտ Եսայանը դեռ Սերժ Սարգսյանին ծառայելու ընթացքում «ֆաս» հրամանի ամենապարտաճանաչ կատարողներից մեկն է եղել: Առանց հրամանի նա երբեք բառ անգամ չի ասի: Գիտենք, էլի: Մասիս Մայիլյանը տարիներ շարունակ եղել է Արցախի արտգործնախարարը, բայց երբևիցե նրան ոչ ոք վտանգավոր մարդ չի համարել: Շատ պարզ պատճառով՝ «ֆաս» հրաման չի եղել: Եթե ասեն, թե ինչ տարբերություն հինգ տարի առաջվա Մասիս Մայիլյանի և այսօրվա Մասիս Մայիլյանի միջև, մի հատ մեդալ կտանք:

Սամվել Բաբայանի մասով ընդհանրապես աբսուրդ պահ կա. Սյամոն էլ, Վիտոն էլ՝ արցախյան պատերազմի հերոսներ են, որոնք հետո սկսել են քաղաքականությամբ զբաղվել: Հիմա ո՞նց է ստացվել, որ Սամվել Բաբայանը Արցախի համար վտանգ է սպառնում, իսկ Վիտալի Բալասանյանը՝ ոչ: Պատճառը թերևս նույնն է՝ «ֆաս» հրամանը տրվել է միայն Սամվել Բաբայանի մասով: Մազաչափ չենք կասկածում. վաղը հրամանը տան, Մարգարիտ Եսայանն ու նրա պես կամակատարները Վիտալի Բալասանյանին կկոխեն ցեխը, կհանեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2213 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ