Ո՞նց էր ասում Լևոն Տեր-Պետրոսյանը խորհրդարանական վերջին ընտրություններից առաջ. առաջնահերթ խնդիրը կրակը մարելն է: Ասաց՝ սաղ մի կողմ ենք դնում, հրդեհ է բռնկվել երկրում, դա մարելու համար մի հատ համատեղենք ուժերը, ով կա, չկա, միավորվի:
Հիմա այն ուժի ներկայացուցիչները, որ մերժել էր Առաջին նախագահի առաջարկը, խելքի գալու ու սթափվելու կոչը, այս պահին մի գդալ ջուր վերցրած, գնացել են կառավարության շենքի դիմաց կանգնել՝ թե բա եկել ենք կրակը հանգցնենք: Երեկ այդ գդալով պատգամավորական բարիքներն էին լպստում, իսկ այսօր հրդեհ հանգցնելուց են խոսում:
Էդ կրակը թեժացնողներից մեկն էլ դուք եք եղել, ընկեր քոչարյանականներ և դաշնակներ: Ձեզ որ բան էին ասում, մի անգամ փորձեցին բանականության ճամփի վրա դնել, չստացվեց: Չէ, մենք ենք, որ կանք: Մենք Ալեքսանդրապոլի արժանապատիվ պայմանագիր կնքած ու Ադրբեջանին ծնկի բերած, Շուշին թաքուն գրաված ժողովուրդ ենք, Նիկոլն ո՞վ ա, որ նրա հարցերը չլուծենք: Կերա՞ք: Ավելի լավ է, էդ ձեր մանդատներն ուտեք, ձեր համար դա ամենահամով բանն է:
Վերջին միտինգն էլ խրատ չեղավ, որ ժողովուրդը ձեզ Նիկոլից լավը չի համարում: Որ դուք մեր երկրի համար նույնպիսի «տոռմուզ» եք: Ընդ որում՝ ավելի երկարաժամկետ:
Հ.Գ. Էն փողերը, որ ֆեյքերի ու ձեր անհաշիվ լրատվամիջոցների վրա եք ծախսում, ավելի լավ է, մի հատ տրակտոր առնեք, գնաք Սյունիքում ճամփեքը լենացնեք: