...

Գիտենք, գիտենք՝ վաղուց եք իրար սիրում-միրում

Գիտենք, գիտենք՝ վաղուց եք իրար սիրում-միրում

«Ինչո՞ւ ՀՅԴ, որովհետև սա այն կուսակցությունն է, որն աշխարհով մեկ պայքարել ու պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար: Սա այն կուսակցությունն է, որի հետ ունեմ երկարատև համագործակցության փորձ: ՀՅԴ-ն եղել է կառավարության անդամ իմ կառավարության ժամանակ, նույնիսկ երբ կոալիցիա դեռ ձևավորված չէր: Փորձն արդյունավետ է, արդյունքները կան, և բոլորդ դրանց ականատեսն եք եղել»:

Հայտարարության հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է:

«ՉԻ». Բացառիկ դեպք. Քոչարյանն անկեղծ է, և մենք էլ համաձայն ենք նրա հետ:

Այո, Քոչարյանը և Դաշնակցությունը համագործակցել են անգամ այն ժամանակ, երբ պաշտոնապես ոչ մի կոալիցիա էլ չկար: Նրանք համագործակցել են 1998 թվականի պետական հեղաշրջումից առաջ, այսինքն՝ այն ժամանակ, երբ Քոչարյանը վարչապետ էր, իսկ Դաշնակցությունը՝ տեռորիստական կազմակերպություն: Համագործակցության արդյունքում ինքը վերցրեց իշխանությունը, իսկ դաշնակցականները դուրս եկան բանտերից ու տիրացան յուղոտ բիզնեսների:

Նրանց համագործակցության ևս մեկ փայլուն էջ գրվեց հոկտեմբերի 27-ին, երբ համատեղ ջանքերով շարքից հանվեցին գլխավոր մրցակիցները: Միանշանակ արդյունավետ էր, արդյունքները՝ ակնհայտ:

2003 թվականին՝ Քոչարյանի ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ, դաշնակներն էին զավթել եթերը ու քարոզում նրա օգտին: Հանրապետականները քաշվել էին մի կողմ, որովհետև չունեին ցինիզմի այն աստիճանը, որը հատուկ է դաշնակցականներին:

2008 թվականի նրանց համագործակցության մասին շատ է գրվել:

Հեղափոխությունից հետո Դաշնակցությունն առաջինն է, որ աջակցել է Քոչարյանին՝ մի կողմ դնելով հանրային տրամադրությունները և ընտրելով հազար տարվա բիզնես գործընկերոջը:

Այնպես որ, ամեն ինչ օրինաչափ է, դաշինքի պաստառի վրա էլ կարելի է գրել՝ «Համագործակցում ենք 90-ականների սկզբից, սկզբում՝ թաքուն, հետո՝ ակնհայտ»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   851 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ