Այս աղցանն ամենայն հավանականությամբ Տոսկանայի քրիստոնյաների շրջանում ծնվել է չոր հացը փափկացնելու և այն բանջարեղենի հետ ուտելու սովորույթից: Սովորաբար գյուղական տներում հացը շաբաթը մեկ էին թխում, իսկ մի քանի օր հետո չոր հացի պաշար էր կուտակվում, որն անհրաժեշտ էր ինչ-որ կերպ սպառել:
Այնպես որ՝ գյուղացիների համար շոգերն ընկնելուն պես այս աղցանը հիմնական ուտելիք էր դառնում:
Պանցանելլան լավ ծամելու կարիք էլ չկա, այնպես որ այն հաճախ «ծերուկների ուտեստ» են անվանում, չնայած որ այն վայելում է նաև երիտասարդների սերը:
Բաղադրիչները
- 400 գ չորացրած հաց
- 3-4 շատ հասած միջին չափի լոլիկ
- 2 միջին կարմիր քաղցր գլուխ սոխ
- 1 խոշոր վարունգ
- փոքր փունջ ռեհան
- կարմիր գինու քացախ
- ձիթապտղի ձեթ
- աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Հացերը մասնատեք, 5-7 րոպեով դրեք սառը ջրով պնակի մեջ: Հետո քամեք, խոշոր կտորներով կտրատեք: Հացի կտորները տեղադրեք մեծ ափսեի մեջ, որով պետք է մատուցեք աղցանը:
- Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, 30 վայրկյանով մտցրեք եռացրած ջրի մեջ, հետո՝ սառը ջրի մեջ, կեղևը, սերմերն ու հեղուկը հեռացրեք, միջուկը խորանարդաձև կտրտեք:
- Սոխը կտրատեք բարակ օղակների ձևով: Եթե վարունգի կեղևը դառն է, կլպեք, հակառակ դեպքում թողեք կեղևով: Վարունգը կտրատեք բարակ օղակների ձևով: Բոլոր բանջարեղենները լցրեք հացով ափսեի մեջ: Ավելացրեք ռեհանի տերևները, աղ ու պղպեղ արեք, լցրեք ձեթը: Խառնեք:
- Աղցանը 10-15 րոպեով տեղադրեք սառնարանում: Մատուցելիս աղցանը համեմեք քացախով ու էլի մի փոքր ձիթապտղի ձեթ ավելացրեք՝ ըստ ճաշակի:
Խորհուրդ: Հացը հատուկ չորացնելու կարիք չկա: Կարող եք օգտագործել երեկվա կամ 2 օրվա հացը:
«Չորրորդ իշխանություն», թիվ 25, 2020