...

Հեշտ ու համեղ. Բադրիջանով աղցան

Հեշտ ու համեղ. Բադրիջանով աղցան

Թող աղցան բառը ձեզ մոլորության մեջ չգցի. իր կազմությամբ սա ավելի շատ մածուկ-սփրեդ է հիշեցնում, որը լավ է մատուցել տապակած հացի հետ:

Բաղադրիչները
4-6 բաժնի համար

  • 1 կգ խոշոր բադրիջան
  • 1 փոքր գլուխ սոխ
  • 1 մեծ կիտրոնի հյութ
  • միջին փունջ մաղադանոս
  • 200 մլ ձիթապտղի ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Բադրիջանի վրա պատառաքաղով մի քանի տեղ անցքեր արեք ու տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում, թող խորովվեն քանի դեռ կեղևը չի սևացել, միջուկն էլ շատ չի փափկել՝ մոտ 35-45 րոպե:
  2. Մաղադանոսի ցողունները հեռացրեք, տերևները շատ մանր կտրատեք: Մանր կտրատեք սոխը:
  3. Բադրիջանները մի փոքր հովացրեք, մաքրեք կեղևից: Միջուկը պատառաքաղով տրորեք, ապա հարեք կիտրոնի հյութի ու աղի հետ: Մաս-մաս ավելացրեք սոխը, մաղադանոսն ու ձեթը: 1-2 ժամ թողեք հովանա: 

Մատուցեք տապակած հացի հետ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   655 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ